Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի թրծաթողման աշխատանքները

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել է պլանայաին-նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2021) կարևորագույն փուլը՝ սկսվել են ԱԷԿ-ի ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։ Թրծաթողումը թույլ կտա 80-85%-ով ելակետային վիճակի վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը։ Այս ընթացակարգի իրագործումը հնարավորություն կտա Հայկական ԱԷԿ-ը շահագործել մինչև 2036 թվականը:

Թրծաթողման աշխատանքների նախապատրաստումը տևեց գրեթե մեկուկես տարի: Այժմ թրծաթողման համար նաատեսված սարքավորումը տեղադրվել է կորպուսի իրանի մեջ, ավարտվել են վերջնական ստուգումները և սկսվել է տաքացումը։ Ռեակտորի իրանը տաքացվում է մինչև 4750 աստիճան, պահվում է այդ ջերմաստիճանում 150 ժամ, որից հետո տեղի է ունենում դանդաղ սառեցումը: Ռեակտորի իրանի մետաղի ջերմամշակումը կիրականացվի մեկ շաբաթվա ընթացքում:

Արդիականացման պայմանագրի շրջանակում աշխատանքների կազմակերպումն իրականացնում է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական դիվիզիոնի մաս է կազմում։ Այժմ ԱԷԿ-ում թրծաթողման կայանքի կառավարման, տեխնոլոգիական բոլոր չափփորոշիչների հսկողությամբ և ռեակտորի իրանի թրծաթողման ռեժիմով զբաղվում են ռուսական ընկերությունների և կազմակերպությունների մասնագետները, որոնց թվում են՝ АО ОКБ «ГИДРОПРЕСС», АО «НПО «ЦНИИТМАШ», АО «Атомэнергоремонт», НИЦ «Курчатовский институт», ЦНИИКМ «Прометей» ընկերություններն ու կազմակերպությունները։ Իրենց հերթին, հենց АО «НПО «ЦНИИТМАШ» մասնագետները մշակել են ռեակտորի իրանի թրծաթողման տեխնոլոգիան, որըն իրականացվում է այսօր բոլոր կայաններում, որոնցում անցկացվում է շահագորժման ժամկետի երկարաձգում։

Առաջին անգամ թրծաթողման տեխնոլոգիան կիրառվել է 1987 թ.-ին՝ Նովովորոնեժի ԱԷԿ-ի երրորդ էներգաբլոկում: Վերականգնողական թրծաթողումներ են իրականացվել արդեն ВВЭР-440 այնպիսի ատոմակայանների ռեակտորներում, ինչպիսիք են Կոլայի ԱԷԿ-ը (Ռուսաստան), Ռովնոյի ԱԷԿ-ը (Ուկրաինա), Կոզլոդույի ԱԷԿ-ը (Բուլղարիա) և Լովիիսա ԱԷԿ-ը (Ֆինլանդիա):