Մոլդովայի նախագահի նախկին խորհրդականն ուղիղ եթերում ծեծել է նախկին փոխնախարարին․ վերջինն ուշաթափվել է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Մոլդովայի ՆԳ նախկին փոխնախարար Գենադի Կոսովանը և նախագահ Մայա Սանդուի նախկին խորհրդական Սերգեյ Տոֆիլատը վիճել են հեռուստաշոուի ժամանակ, վիճաբանությունը վերածվել է ձեռնամարտի: Կոսովանը կորցրել է գիտակցությունը, բուժօգնության անհրաժեշտություն է առաջացել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքական գործիչներին հրավիրել էին մասնակցելու Jurnal TV-ի հաղորդաշարերից մեկին՝ որպես փորձագետ։ Սակայն ուղիղ եթերի ժամանակ քննարկումները վերածվել են անձնական վիրավորանքի․ նախկին փոխնախարարն իր ընդդիմախոսին անվանել է «խելապակաս» և ջուր ցողել նրա վրա, ի պատասխան՝ բռունցքի մի քանի հարված ստացել ու կորցրել գիտակցությունը։

Ավելի ուշ հաղորդավար Դմիտրի Միշինը հայտնել է, որ կողմերին հաջողվել է հաղթահարել կոնֆլիկտն ու լուսանկար է հրապարակել, որում Տոֆիլատն ու Կոսովան իրար ձեռք են սեղմում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան