Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը պատրաստ են Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Աֆղանստանից ագրեսիայի դեպքում. ռուս դիվանագետ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Աֆղանստանում իրավիճակի սրման հետևանքով Տաջիկստանը գտնվում է խոցելի իրավիճակում։ Տաջիկստանի իշխանություններն ամրացնում են Աֆղանստանի հետ սահմանը  և Ռուսաստանն օգնում է այդ հարցում։ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Տաջիկստանում ՌԴ դեսպան Իգոր Լյակին-Ֆրոլովը։

«Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած անհրաժեշտ օգնություն կցուցաբերի մեր ռազմավարական գործընկեր Տաջիկստանին՝ ինչպես երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով»,- ասել է Իգոր Լյակին-Ֆրոլովը։

Նա նշել է, որ Տաջիկստանում է գտնվում 201-րդ ռուսական ռազմաբազան, որը հանդիսանում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու հարավային սահմանների անվտանգության և կայունության երաշխավորը։

«Չեմ կասկածում, որ անհրաժեշտության դեպքում 201-րդ ռազմաբազան հետ կմղի աֆղանական ահաբեկչական կազմակերպությունների ցանկացած ագրեսիվ գործողություն»,- ասել է դեսպանը։

Պատասխանելով հարցին, որ տարբեր փորձագետների գնահատմամբ՝ իրավիճակի սրման դեպքում Տաջիկսատանին կօգնի միայն Ռուսաստանը երկկողմ՝ հիմունքով, քանի որ ՀԱՊԿ-ի ուժերը տարբեր պատճառներով չեն կարող դա անել, ռուս դիվանագետը նշել է, որ երկուսն էլ պատրաստ են օգնել։

«Ռուսաստանը, ինչպես և ՀԱՊԿ-ը, պատրաստ են Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Աֆղանստանի տարածքից ակնհայտ ագրեսիվ գործողությունների դեպքում։ Դրա համար էլ ստեղծվել են Արագ արձագանքման հավաքական ուժերը։ Սակայն ՀԱՊԿ-ի կողմից նման արձագանքի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Իգոր Լյակին-Ֆրոլովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Տաջիկստանի մշտական ​​և լիազոր ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը խնդրել էր ՀԱՊԿ անդամներին՝ օգնել պաշտպանել Աֆղանստանի հետ հանրապետության սահմանը։

Էմմա Չոբանյան