Ստուգումներ՝ մարտական հենակետերում
Հասարակություն
20.07.2021 | 22:02ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ կատարված ինժեներական աշխատանքներն ու դիրքերի կահավորման պայմանները ստուգելու նպատակով հուլիսի 20-ին ինժեներական ծառայության պետի ուղեկցությամբ աշխատանքային խումբը շրջել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի պահպանության գոտու մարտական հենակետերում, գնահատել կատարված աշխատանքները, մատնանշել թերությունները եւ ծառայության հետագա ընթացքի կազմակերպման վերաբերյալ հրահանգավորել դիրքերի ավագներին։