Թուրքիան, Չինաստանն ու Պակիստանը նոր դաշինք են ձևավորում՝ համաշխարհային հարթակներն իրենց շահերին ծառայեցնելու համար

Լուրեր

24.08.2026 | 17:12
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:01
Ես չեմ նահանջելու, արմատախիլ ենք անելու քրեական ենթամշակույթը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:57
Զելենսկին հայտնել է, որ «փոխանակման հատուկ փուլի» շրջանակում Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող
24.08.2026 | 16:47
Ռուսաստանի հավաքականը դարձյալ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային
24.08.2026 | 16:39
Ոչինչ թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի հետը վնասվի․ էս ի՞նչ մոտեցում ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:30
ՀՀ-ն գնում է ԵՄ․ հանրաքվեն՝ դիմումից հետո, վիզաների ազատականացումը՝ 2029-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:20
Լոնդոնը թույլատրել է Կիևին փոխանցել Storm Shadow հրթիռների մասին գաղտնի տեղեկատվություն՝ դրանք Ուկրաինայում արտադրելու համար
24.08.2026 | 16:18
«Արարատը» դիրքորոշում է հայտնել «Փյունիկի» դեմ խաղում Վարազդատ Հարոյանի հեռացման վերաբերյալ
24.08.2026 | 16:14
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 16:09
Պայմանագրային զինծառայող է մահացել
24.08.2026 | 16:07
Գիտեմ, որ անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին փայլուն տիրապետում եք, հարցս հայերեն էր․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:55
Թուրքիայի Հաթայ նահանգում հայկական եկեղեցին ավերակների է վերածվել
24.08.2026 | 15:44
Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:38
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
24.08.2026 | 15:27
ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի
Բոլորը

Չինաստան-Պակիստան-Թուրքիա կապին պետք է ուշադրությամբ հետևել, քանի որ նրանք օգտագործում են համաշխարհային հարթակները՝ իրենց շահերը պաշտպանելու և քարոզելու համար։ Այս մասին գրում է «Ահվալ»-ը՝ վկայակոչելով «Մարդու իրավունքների ու անվտանգության միջազգային ֆորումը (IFFRAS):

Ըստ կենտրոնի՝ չունենալով ազատություն լիբերալ աշխարհի համար՝ Չինաստանի ղեկավարությունն օգնում է Թուրքիայի և Պակիստանի ավտորիտար ռեժիմներին։ Վերջին տարիներին թուրք-չինական հարաբերությունները կայուն տեմպերով զարգանում են, երկրների միջև աճում է առևտուրն ու միջկառավարական երկխոսությունը։

Անկարայի շեղումը դեպի աշխարհի ամենամեծ տնտեսությունն ունեցող Չինաստան, ըստ աղբյուրի, պայմանավորված է Թուրքիայում տնտեսության ու տեխնոլոգիաների դեֆիցիտով։ Իսկ ահա Պակիստանն ու Թուրքիան ունեն երկարամյա ռազմական կապեր։ Այս ամիս էլ երկրները պայմանավորվել են մեծացնել ռազմական ոլորտում իրենց համագործակցությունը՝ զորավարժություններում ու ահաբեկչության դեմ պայքարում։

Ըստ IFFRAS-ի՝ Անկարան միացել է Իսլամաբադին ու Պեկինին իր սեփական շահերն առաջ տանելու, հարմար դիրքի հասնելու համար։ Չինաստանի տրանսպորտային հավակնոտ նախագիծն էլ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», Թուրքիային ռազմավարական խորություն է հաղորդում որպես առևտրի և տրանսպորտային հանգույց՝ փոխկապակցելով Ասիա, Աֆրիկա և Եվրոպա մայրցամաքները։

Չինաստանը, Թուրքիան ու Պակիստանն աշխատում են տարբեր միջազգային կառույցներում ղեկավար պաշտոնները միմյանց միջև բաժանելու ուղղությամբ՝ ազդելու այդ կառույցների աշխատանքի վրա, ինչպես նաև միջազգային ֆորումներում իրենց սեփական ներկայացուցիչներին նշանակելու հարցում։

Նշվում է նաև, որ Չինաստանն ու Թուրքիան մեծ ջանքեր են գործադրում Պակիստանին հանելու FATF-ից՝ միջկառավարական կազմակերպություն, որը կենտրոնացած է փողերի լվացման ու ահաբեկչությունը ֆինանսավորման ուղղությամբ:

Էմմա Չոբանյան