Նիդերլանդների ԱԳ նախարարը խորհրդարանին մանրամասներ է ներկայացրել հայ գերիների հայրենադարձմանն ուղղված աշխատանքների մասին

Լուրեր

24.08.2026 | 17:12
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:01
Ես չեմ նահանջելու, արմատախիլ ենք անելու քրեական ենթամշակույթը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:57
Զելենսկին հայտնել է, որ «փոխանակման հատուկ փուլի» շրջանակում Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող
24.08.2026 | 16:47
Ռուսաստանի հավաքականը դարձյալ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային
24.08.2026 | 16:39
Ոչինչ թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի հետը վնասվի․ էս ի՞նչ մոտեցում ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:30
ՀՀ-ն գնում է ԵՄ․ հանրաքվեն՝ դիմումից հետո, վիզաների ազատականացումը՝ 2029-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:20
Լոնդոնը թույլատրել է Կիևին փոխանցել Storm Shadow հրթիռների մասին գաղտնի տեղեկատվություն՝ դրանք Ուկրաինայում արտադրելու համար
24.08.2026 | 16:18
«Արարատը» դիրքորոշում է հայտնել «Փյունիկի» դեմ խաղում Վարազդատ Հարոյանի հեռացման վերաբերյալ
24.08.2026 | 16:14
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 16:09
Պայմանագրային զինծառայող է մահացել
24.08.2026 | 16:07
Գիտեմ, որ անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին փայլուն տիրապետում եք, հարցս հայերեն էր․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:55
Թուրքիայի Հաթայ նահանգում հայկական եկեղեցին ավերակների է վերածվել
24.08.2026 | 15:44
Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:38
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
24.08.2026 | 15:27
ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի
Բոլորը

Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը հուլիսի 16-ին հերթական նամակն է հասցեագրել խորհրդարանին, որտեղ տեղեկացրել է հայ գերիների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ կառավարությունը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներում շարունակում է Ադրբեջանին կոչ անել կատարել միջազգային համաձայնագրերով և եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները և վստահեցրել, որ Նիդերլանդները հետևողական են լինելու այս հարցում՝ բոլոր հայ գերիների շուտափույթ վերադարձին նպաստելու համար։

Գրավոր նամակից բացի Նիդերլանդների այդ հանձնառության մասին Ս․ Կաախը խոսել է նաև նույն օրը խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված Հայաստան-Ադրբեջան թեմայով բանավեճի ընթացքում։

Նախարարի պաշտոնակատարը խորհրդարանին տեղեկացրել է նաև վերջերս տարածաշրջանային այցով Բաքում գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարների կողմից ԵՄ անունից գերիների հարցը բարձրացնելու մասին։ Ս․ Կաախը վստահեցրել է, որ այդ, ինչպես նաև Արցախում հումանիտար աջակցության ծավալների ավելացման հարցերով անդամ երկրների հետ անցկացված քննարկումների ընթացքում Նիդերլանդները մշտապես հանդես է եկել ԵՄ դերակատարության մեծացման օգտին։