Պետությանը պատճառվել է շուրջ 17 մլն դրամի վնաս․ մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին

Լուրեր

18.12.2025 | 14:18
Ադրբեջանից Հայաստան բենզինի առաջին խմբաքանակի առաքման կադրեր են հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
18.12.2025 | 14:12
Կճոյանը կդառնա՞ կաթողիկոսական տեղապահ․ Փաշինյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 14:05
Ռուբեն Վարդանյանը մանրամասներ է հայտնել Բաքվում սպասվող իր եզրափակիչ ելույթից
18.12.2025 | 13:59
Թուրքիան ցանկանում է վերադարձնել ռուսական C-400-ները. Էրդողանը հարցը քննարկել է Պուտինի հետ. Bloomberg
18.12.2025 | 13:55
Ես ո՞վ եմ, որ ուղղորդեմ, բայց աջակցում եմ․ Փաշինյանը՝ 10 եպիսկոպոսների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
Բոլորը

ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ալեհավաք կայանների տեղադրման համար Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հողամասերի տրամադրման գործընթացում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ։

Պարզվել է, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարը, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ հետագա տարիներին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, կազմակերպել է հրապարակային սակարկություններ:

Գլխավորելով հրապարակային սակարկությունները՝ նա կազմակերպել և օրենսդրության  պահանջների խախտմամբ անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որով հաղթող է ճանաչվել իր որդին: Արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարվել է վերջինիս, կնքվել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի որդուն:

Դրանից մեկ ամիս անց վերջինս, ամսական 100.000 ՀՀ դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության օպերատոր ընկերությանը և մինչև 2021թ. հունիսի 30-նն  ընկած ժամանակահատվածի համար հիշյալ կազմակերպությունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.260.000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ:

Դրա հետևանքով ծանր վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին՝ համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքից և այդ գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 17.260.000 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու հնարավորությունից։ Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ համայնքի ղեկավարը մինչ օրս որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու, հողամասի ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելու և հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման ուղղությամբ։

Նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար Ջրաշեն համայնքի ղեկավարին 16․07․2021 թվականին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղությամբ: