Ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար

Լուրեր

13.11.2026 | 17:39
Փաշինյանը կարճատև այցով վերադառնում է Երևան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Այսօր կառավարությունը հաստատեց նախադպրոցական կրթության համար շատ կարևոր մի փաստաթուղթ՝ ֆինանսավորման կարգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանը։

Նախադպրոցական կրթության ոլորտում ֆինանսավորման միասնական մոտեցում մինչ այս չի եղել։ Խիստ տարբեր են նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման եղանակները տարբեր համայնքներում, տարբեր ծախսերին ուղղվող գումարները նույնպես տարբերվում են հաստատությունից հաստատություն, ինչպես, օրինակ՝ սննդին ուղղվող գումարները նույնիսկ Երևանի տարբեր վարչական շրջանների տարբեր հաստատություններում։

Այս կարգով միասնական մեթոդաբանություն է ներդրվում։ Մեթոդաբանությունը ներառում է նաև բարձրացված չափաքանակի կիրառում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում։ Ավելին, առաջին փուլում պետությունը այդ մեթոդաբանությամբ կֆինանսավորի այն խմբերի երեխաներին, որոնց համար նախադպրոցական ծառայություններից օգտվելը դժվար հասանելի է՝ տարեկան մեկ երեխայի հաշվով 425 հազար դրամի չափով։

Մասնավորապես,

2022 թվականի սեպտեմբերի 1-ից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար,

2023 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների երեխաների համար,

2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ զինծառայողների երեխաների համար։

Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների ֆինանսավորման և բարձրացված չափաքանակի հաստատման միջոցով պետությունը կամբողջացնի նախադպրոցական կրթության՝ համընդհանուր ներառման անցնելու գործիքակազմը։ Հիշեցնեմ, որ արդեն իսկ հաստատվել էր տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների ֆինանսավորման նոր կարգը, որով 2022 թվականից այս կենտրոնները պետք է ծառայություններ տրամադրեն նաև նախադպրոցական տարիքի երեխաների համար։

Նախատեսում ենք, որ այս քաղաքականության շահառուներ կդառնան թիրախ խմբերի ավելի քան 22 հազար երեխաներ։