ԱՄՆ-ից Հայաստան թմրամիջոցի ներմուծման առանձնապես խոշոր չափի դեպք է բացահայտվելՀՀ ՔԿ

Լուրեր

12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել ԱՄՆ-ից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը, որոնցից մեկը բնակվում է ԱՄՆ-ում, 2-ը՝ Հայաստանում:

Այսպես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում բնակություն հաստատած, ազգությամբ հայ տղամարդը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ-ում բնակվող իր մանկության ընկերոջ և վերջինիս ծանոթի հետ՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ-ում ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն  ծանրոցի մեջ քողարկելով ուղարկել Հայաստանի Հանրապետություն: ՀՀ-ում ընկերն այն ստացել է և իրացնելու նպատակով փորձել թմրամիջոցով ծանրոցը փոխանցել խմբի մյուս անդամին, սակայն հայտնաբերվել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՀՀ-ում բնակվող 2 քաղաքացիների մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նրանց մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Միաժամանակ քննիչը որոշում է կայացրել՝ ԱՄՆ-ում բնակվող տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի  266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը և հայտարարվել  հետախուզում: Նրա վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և  հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: