ՊՆ-ն՝ անվճար սնվող զինծառայողների մասին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդի մասին մամուլի հրապարակումներին՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։

«Մամուլում արված հրապարակումների առթիվ, թե իբրև «Զինված ուժերի գլխավոր շտաբը որոշել է զրկել պայմանագրային զինծառայողներին հատկացվող ամենօրյա սննդից», հարկ ենք համարում պարզաբանել, որ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար սնվող զինծառայողների ցանկն ու թվաքանակը սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։

Պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ելնելով հատուկ իրավիճակից, անվճար սնվողների շրջանակն ընդլայնվել էր՝ ըստ անհրաժեշտության։ Այժմ գործընթացը կրկին կանոնակարգվում է, և անվճար սննդից օգտվել կարող են ներքոնշյալ կարգավիճակի անձինք (ըստ կառավարության որոշման և նախարարի հրամանի):

1․ Ժամկետային պարտադիր զինծառայողները,

2․ Զորամասերի մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմերը (նաև մարտական հերթապահությունից առաջ անցկացվող նախապատրաստական պարապմունքների ժամանակահատվածում),

3․ Ճամբարային հավաքներին, դաշտային մարտավարաշարային պարապմունքներին ընդգրկվող սպայական, ենթասպայական, շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներն ու բանվոր ծառայողները, եթե այդ միջոցառումների անցկացման ժամանակահատվածում լրացուցիչ հավելյալ վարձատրություն չի հաշվարկվում,

4․ Առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զորամասերի (ցանկը հաստատում է պաշտպանության նախարարը) անձնակազմերը՝ ամբողջությամբ»,- ասվում է ՊՆ պարզաբանման մեջ։