Ազգային նոր ավիաընկերության անվանումը կորոշեն ՀՀ քաղաքացիները
Հասարակություն
14.07.2021 | 22:53Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Աբու Դաբիի ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության միջև կնքված համաձայնագրով ստեղծվող հայկական նոր ազգային ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից՝ բաց մրցույթի միջոցով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ մրցույթը մեկնարկում է հուլիսի 14-ից:
Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները 4 շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին, ինչպես նաև՝ Armenian National Interests Fund ֆեյսբուքյան էջին: