Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են ավելի հաճախ համատեղ զորավարժություններ անցկացնել
Քաղաքականություն
14.07.2021 | 19:55Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիդ Բաղչիի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«Հանդիպման ընթացքում Հասանովը նշել է, որ նախատեսվում է ավելի հաճախ համատեղ զորավարժություններ անցկացնել՝ տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ, այդ թվում՝ հատուկ նշանակության։ Բացի այդ, կողմերը նշել են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցության հաջող զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էմմա Չոբանյան