Բրազիլիայի նախագահին հոսպիտալացրել են
Քաղաքականություն
14.07.2021 | 18:35Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարին որովայնի հատվածում ցավերով տեղափոխել են մայրաքաղաքի զինվորական հոսպիտալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունից։
«Նախագահը բժիշկների հսկողության տակ կանցկացնի 24-ից 48 ժամ, այս ամբողջ ընթացքում հիվանդանոցում գտնվելը պարտադիր չէ։ Նա լավ տրամադրություն ունի և իրեն լավ է զգում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Առավոտյան նախատեսված նախագահի հանդիպումները չեղարկվել են։
Տաթև Ֆռանգյան