ԵՄ-ն կլիմայի փոփոխության վերաբերյալ ծրագիր է ներկայացրել

Լուրեր

24.08.2026 | 16:20
Լոնդոնը թույլատրել է Կիևին փոխանցել Storm Shadow հրթիռների մասին գաղտնի տեղեկատվություն՝ դրանք Ուկրաինայում արտադրելու համար
24.08.2026 | 16:18
«Արարատը» դիրքորոշում է հայտնել «Փյունիկի» դեմ խաղում Վարազդատ Հարոյանի հեռացման վերաբերյալ
24.08.2026 | 16:14
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 16:09
Պայմանագրային զինծառայող է մահացել
24.08.2026 | 16:07
Գիտեմ, որ անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին փայլուն տիրապետում եք, հարցս հայերեն էր․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:55
Թուրքիայի Հաթայ նահանգում հայկական եկեղեցին ավերակների է վերածվել
24.08.2026 | 15:44
Պապիկյանը եղել է այդ զորամասում դեպքից երկու օր առաջ. որպես ի՞նչ. Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:38
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանին
24.08.2026 | 15:27
ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի
24.08.2026 | 15:19
Դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք․ Փաշինյանը՝ Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու մասին // Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 15:02
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը
24.08.2026 | 14:53
Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:51
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 14:47
Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունը հայտարարել է կլիմայի փոփոխության վերաբերյալ օրենսդրության մասին, որն ուղղված է մինչև 2050 թվականն ածխածնից չեզոք դառնալու նպատակի իրականացմանը։

Մի քանի տասնյակ նախագծեր են առաջարկվել, որոնք դեռ պետք է հաստատվեն դաշինքի 27 անդամ երկրների և ԵՄ խորհրդարանի կողմից: Դրանք ներառում են ինքնաթիռների վառելիքի հարկման և 20 տարվա ընթացքում բենզինով և դիզելային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքի փաստացի արգելք նախատեսող ծրագրեր, գրում է BBC-ն:

Սակայն, ինչպես երևում է, այս առաջարկների շուրջ դեռ ամիսների բանակցություններ են սպասվում։

«Մենք մեր քաղաքացիներից շատ բան ունենք հարցնելու։ Մենք շատ բան պետք է հարցնենք նաև մեր արտադրողներից, սակայն մենք դա լավի համար ենք անում։ Մենք դա անում ենք մարդկությանը պայքարելու հնարավորություն ընձեռելու համար»,- հայտարարել է ԵՄ կլիմայի վերաբերյալ քաղաքականության ղեկավար Ֆրանս Թիմերմանսը։

Այս նախագծի վերջին փոփոխությունները լուրջ հակասություններ են առաջացրել Եվրահանձնաժողովում ՝ դաշինքի վարչական թևում, հայտնում են AFP լրատվական գործակալության աղբյուրները:

Ակնկալվում է, որ այս նախագծին կընդդիմաման որոշ ինքնաթիռ ու ավտոմեքենա արտադրողներ, ինչպես նաև՝ արևելյան անդամ պետությունները, որոնք մեծապես կախված են ածխից։ ԵՄ դիվանագետներից մեկը Reuters- ին հայտնել է, որ փաթեթի հաջողությունը կախված կլինի ծրագրի իրատեսական և սոցիալապես արդար լինելուց և եթե այն չապակայունացնի տնտեսությունը։

Տաթև Ֆռանգյան