ԿԸՀ նախագահի պարզաբանումը՝ հնարավոր ուռճացված ընտրացուցակների վերաբերյալ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկմանը վերաբերող դատավարության ընթացքում հնարավորություն ընձեռնվեց մեզ դիմումներում ներկայացված բոլոր հանգամանքների, փաստական տվյալների վերաբերյալ ներկայացնել մեր մոտեցումները, դիրքորոշումները, ԿԸՀ-ում առկա ապացույցները, ինչպես նաև այն ամբողջ աշխատանքը, որ իրականացվել էր կապված ընտրությունների կազմակերպման ու անցկացման հետ: Այս մասին ՍԴ-ում իր ամփոփիչ ելույթի ժամանակ նշեց պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կուզենայի անդրադառնալ մի քանի հանգամանքների, որոնց վերաբերյալ էլի հարցադրումներ հնչեցվեցին, մասնավորապես կապված ցուցակների ուռճացվածության հետ, ԿԸՀ-ի կարգավիճակի հետ, որոնք ներկայացվեցին եզրափակիչ ելույթներում՝ չաշխատող անձնագրեր, դատական ակտեր և այլն:

Դատավարության ընթացքում հնարավոր եղավ նշված բոլոր հանգամանքների վերաբերյալ ներկայացնել իրավական դիրքորոշումներ: ԿԸՀ-ի համար ընտրական գործընթացի մեկնարկի հիմքը հանդիսացել է ՀՀ նախագահյի հրամանագիրը, որից անմիջապես հետո  հաստատվել է հստակ ժամանակացույց: Այդ ողջ ժամանակահատվածում որևէ ժամկետային խախտում չի եղել: Գործընթացի մասնակիցները լիարժեք ծավալով հնարավորություն են ունեցել իրացնելու ընտրական օրենսգրքով  սահմանված բոլոր վերահսկողական գործիքները:

Ընտրությունների ընթացքում, երբ հաշված ժամերի ընթացքում միանգամից իրավահարաբերության մեջ են մտնում հարյուր հազարավոր սուբյեկտներ՝ վստահված անձինք, դիտորդներ, թեկնածուներ, նաև  ընտրողներ, որոնք ունեն տարբեր քաղաքական անգամ նաև հակադիր շահեր, պատկերացնել իդեալականորեն բոլորի կողմից  նույնական վարքագծի դրսևորում, նույնական կերպով ԸՕ-ի իմացություն, կիրառություն, դժվար է պատկերացնել: Դրանով պայմանավորված՝ կարող են տեղի ունենալ նաև իրավախախտումներ, խախտումներ: Այստեղ շատ կարևոր է, որ յուրաքանչյուր նման դրսևորում պատշաճ ձևով արձանագրվի, դրանցով իրականացվի համապատասխան քննություն, հայտնաբերվեն մեղավոր անձինք, նրանց նկատմամբ կիրառվեն պտասխանատվություն»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ ԿԸՀ-ն հենց այդպես էլ վարվել է, որի մասին են վկայում ԿԸՀ-ի կողմից սեփական նախաձեռնությամբ իրականացված վարույթները, վերահաշվարկը և այլն:

Անդրադառնալով եզրափակիչ ելույթներում հնչած տեսակետինն, թե ընտրական ցուցակներն ուռճացված էին՝ Մուկուչյանը նշեց. «Ուռճացված ցուցակներ եզրույթը ենթադրում է, որ պետք է լիներ այլ բան, բայց ապօրինաբար մեծացվել է դրա ծավալը: Հարկ եմ համարում փաստել, որ ընտրական ցուցակները գուցե կազմման մեթոդաբանության առումով ընդունելի չեն, բայց երբևէ դա չի կարելի փոխարինել ուռճացված եզրույթով, որովհետև  ընտրողների ցուցակներում ընդգրկվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան տարիք, և հաշվռում ՀՀ-ում: Հայաստանում բնակվել-չբնակվելու հանգամանքը ուղղակի չի մտնում այդ մեթոդաբանության մեջ: Չներկայացվեց որևէ փաստ առ այն, որ առկա է որևէ անձ, որի, օրինակ, 18 տարին չի լրացել, որը ՀՀ քաղաքացի չէ, ՀՀ-ում չունի հաշվառում, բայց անունը ամրագրված է ընտրողների ցուցակում:  Սա նշանակում է, որ այստեղ կարող է խոսք լինել ընդամենը ցուցակի կազմման մեթոդաբանության, բայց ոչ ուռճացված լինելու մասին»:

«ԿԸՀ-ն իր գործառույթները կազմակերպելիս առաջնորդվել է բացառապես ԸՕ-ի պահանջներով, հետևաբար տարաբնույթ որակումները բացառապես քաղաքական մոտեցումներ են, որոնք ներկայացվեցին այս դահլիճում»,- ընդգծեց Մուկուչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: