Հայ-թուրքական արձանագրությունների նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է եղել՝ 2008թ-ի ընտրություններից հետո աշխարհին լեգիտիմ երևալու համար. թուրքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Ընդունված է ասել, որ Հայ-թուրքական արձանագրությունների նախաձեռնությունը ֆորմալ առումով պատկանում է Սերժ Սարգսյանին. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

«Ֆորմալ առումով այդպես է, բայց հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու բանակցությունները սկսվել են դեռ նախագահ Քոչարյանի օրոք»,- նկատեց թուրքագետը, ապա անդրադարձավ վերոնշյալ արձանագրությունների չեղարկմանը:

«Մարտի 1-ից հետո 2008թ. խնդրահարույց նախագահական ընտրությունները ստիպում էին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին լեգիտիմության որոշակի պաշար ունենալ՝ եթե ոչ երկրի ներսում, ապա գոնե արտաքին քաղաքական դաշտում, և նրա այդ քայլը՝ հայ-թուրքական արձանագրությունների նախաձեռնությունը, նաև արտաքին աշխարհի աչքերում որոշակի լեգիտիմության պաշար ձեռք բերելու համար արված քայլ էր»,- ասաց նա:

Բանախոսն ապա ներկայացրեց թուրքական կողմի՝ «արձանագրությունների քայլին» գնալու դրդապատճառները՝ նշելով, որ, այո, թուրքերը չեն թաքցնում, որ դեռ Քոչարյանի վարչակարգի օրոք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գաղտնի բանակցություններ են վարվել, բայց քանի որ Հայոց ցեղասպանության ընդունման հարցում Քոչարյանի կոշտ դիրքորոշումը հայտնի էր, հույս չեն ունեցել իրենց դիրքորոշումն անցկացնել: Իսկ ահա Սերժ Սարգսյանի ընտրությունից հետո, թուրքական կողմը  խոստովանել է, որ հույս է ունեցել, որ խնդրահարույց այդ ընտրությունները հայկական կողմին կստիպեին ավելի «ճկուՆ» լինել և ավելի հեշտ կլիներ իրենց օրակարգը պարտադրել հայկական կողմին:

 

Մանրամասները՝ տեսանյութում: