Ինչու է հրաժարական տվել Արսեն Ավակովը․ նա նոր պաշտո՞ն կզբաղեցնի

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաժարական է տվել անձնական նախաձեռնությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է «Ժողովրդի ծառա» խմբացության ղեկավար Դավիթ Արախամիան, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Միակ հիմնավորումը սեփական նախաձեռնությունն է։ Դա բացառապես նրա ցանկությունն է եղել»,- հայտարարել է Արախամիան։

Նրա խոսքով՝ Ավակովը չի դիտարկվում որպես երկրի վարչապետի թեկնածու, սակայն նա կարող է պաշտոն ստանալ պետական հատվածում։

«Հնարավոր է՝ նա թիմում լինի մեկ այլ դերում»,- հավելել է Արախամիան։

Խմբակցության ղեկավարը նաև համոզված է, որ «Ավակովի հետ բաժանման խաղաղ սցենար կլինի»։

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություններ ստացվեցին, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հրաժարական է տվել։ Նրա դիմումը խորհրդարանում կքննարկվի հինգշաբթի։

Հավելենք, որ ազգությամբ հայ ուկրաինական քաղաքական և հասարակական գործիչ Արսեն Ավակովը Ուկրաինայի ՆԳ նախարար է նշանակվել 2014 թվականի փետրվարի 27-ին, հետո այդ պաշտոնում վերանշանակվել է 2019-ի օգոստոսի 29-ին:

Տաթև Ֆռանգյան