Արցախում քննարկվել են հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման հարցեր

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ միասին, հուլիսի 13-ին հանդիպել է Արցախի հանրակրթության և առողջապահության ոլորտների մի խումբ հոգեբանների՝ քննարկելու համար բնագավառի առկա իրավիճակն ու հետպատերազմյան հոգեբանական խնդիրների հաղթահարման մոտեցումները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել հոգեբաններին հատկապես հետպատերազմյան շրջանում նրանց կողմից ցուցաբերված սրտացավ աշխատանքի համար: Նա շեշտադրել է, որ եկել է ժամանակը մեկտեղելու բոլորի ներուժը և համակարգված կերպով աշխատելու հասարակությունում առկա հոգեբանական կարիքների վերհանման ու բավարարման ուղղությամբ:

«Հանրության խոցելի խմբերին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու առումով, իմ պատկերացմամբ, երեք հիմնական ուղղությամբ համատեղ աշխատելու անհրաժեշտություն կա: Առաջինը՝ աշխատանքների ու ռեսուրսների համակարգման նպատակով ցանկալի է ունենալ մեկ մարմին, որտեղ համակարգված կերպով կհավաքագրվեն բոլոր տվյալները, կլինի աշխատանքների ճիշտ դերաբաշխում և տեղի, Հայաստանի ու Սփյուռքի մասնագիտական ներուժի կենտրոնացում:

Երկրորդ ուղղությունը հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձանց ու խմբերի հետ ուղիղ աշխատելն է, որը տևական ու պրոֆեսիոնալ ջանքեր է պահանջելու:

Երրորդ ուղղությունը մասնագիտական ռեսուրսի որակական ու քանակական աճն է՝ միջնաժամկետ ու երկարաժամկետ կրթական ծրագրերի տեսքով: Իմ պատկերացմամբ՝ այդ կենտրոնը պետք է զբաղվի նաև մասնագետների որակավորման հարցերով, որպեսզի ստեղծված իրավիճակում հանրության խոցելի խմբերի հետ առնչվեն համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետները»,- ընդգծել է պետական նախարարը:

ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շեշտադրել է կենտրոնի բացման անհրաժեշտությունը, նշել, որ նմանատիպ կենտրոն ունենալու գաղափարը ծնվել էր դեռ մինչև պատերազմը, իսկ այժմ այն հրատապ հարցերից մեկն է: Նա կարևորել է, որ մատուցվող ծառայություններից օգտվեն նաև ամենահասարակ, նվազագույն կենսամակարդակով ապրող մարդիկ:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ տարբեր մասնագիտացմամբ հոգեբանների կարիք շատ է նկատվում, և այս առումով նախարարությունը պատրաստ է առավելագույն ջանք ներդնել բացը լրացնելու և կենտրոնի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար:

Քննարկման վերջում մասնակիցները փոխանակվել են կարծիքներով, բարձրացրել ընթացիկ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածքային հոգեբանների ինստիտուտ ունենալու, հոգեբանների կարգավիճակի և դրանից բխող մի շարք այլ հարցեր: