Արզաքանցյանը խոստացել, սակայն ամբողջովին չի վճարել․ նախընտրական շտաբների աշխատակիցներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի մարզի շտաբի ղեկավար Խաչատուր Մարգարյանն ահազանգում է․ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանը խոստացել, սակայն ամբողջովին չի վճարել քարոզարշավի ընթացքում կատարած աշխատանքների դիմաց։ Մարգարյանը նշում է, որ որպես այդպիսին աշխատանքային պայմանագիր չի կնքվել, սակայն պայմանավորվածություն ձեռք է բերվել կուսակցության պատգամավորության թեկնածու Գուրգեն Գրիգորյանի հետ, որն իր քրոջ որդին է։

«Նախապես ոչ մի բան չենք պայմանավորվել, քրոջս տղան ինձ ասել է՝ քեռ ջան, կօգնե՞ս, ես էլ գնացել, օգնել եմ։ Ինձնից աշխատակիցների ցուցակ են պահանջել, ուղարկել եմ»,- ընդգծում է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ Արզաքանցյանը պետք է վճարեր թե՛ գրասենյակին ծախսերը, թե՛ աշխատավարձը, որից, սակայն, վճարել են մի մասը։

«Մարդիկ վստահված անձինք են եղել՝ իրենց օրվա հացի գումարը վաստակելու համար, սակայն աշխատավարձ չեն ստացել։ Մեկը ես եմ, որ 33 օր շարունակ աշխատել եմ այդ կուսակցության համար, բայց գումար չեն տվել»,- ասում է Մարգարյանը։

Գուրգեն Գրիգորյանն նրանց պատասխանել է, որ գումար չեն փոխանցել իրեն, ուստի չի կարող վճարել։ Մարգարյանի խոսքով՝ ինքը ամբողջ աշխատանքի ընթացքում ծախսել է մոտավորապես 1․5 միլիոն ՀՀ դրամ, որից վճարել են 900 հազար դրամ և մոտավորապես 600 հազար դրամ էլ դեռ պետք է վճարեն։

Նույն խնդրի մասին են ահազանգում նաև Շիրակի մարզի շտաբի ներկայացուցիչները։ Գյումրիում «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության շտաբի աշխատանքները համակարգող Վոլոդյա Կիրակոսյանը ևս պնդում է՝ աշխատել են, սակայն ամբողջովին չեն վարձատրվել։ Այս դեպքում պայմանավորվածություն եղել է Կիրակոսյանի ընկերոջ՝ ընտրական ցուցակում 16-րդ տեղը զբաղեցնող Գարիկ Մուրադյանի հետ։ Ըստ նրա՝ 400 աշխատակիցներից յուրաքանչյուրին պետք է վճարեին 125 հազար ՀՀ դրամ։ Կիրակոսյանն ասում է՝ պայմանագիր կնքվել է Արզաքանցյանի կնոջ՝  Նատալյա Ռոտենբերգի հետ։

«Նատալյա Ռոտենբերգը այդ պայմանագիրը ստորագրել, ցույց է տվել Գարիկին, որի հիման վրա էլ Գարիկը մեզ է խոստացել ու ասել, որ աշխատավարձն այդքան է, մենք էլ համաձայնել ենք աշխատել։ Մենք Երևանում մասնակցել ենք իրենց քայլերթներին, Գյումրիում ենք բարձր մակարդակով ընդունել, ճանապարհել, մարդկանց իրենց ծրագրերն ենք ներկայացրել։ Մեզ ասել են՝ եկեք Երևան, ձեր գումարները կտանք, ու մինչև վերջին պահը Գարիկին 3 օր շարունակ պահել են Երևանում ու գումար չեն փոխանցել։ Վերջում միայն վստահված անձանց է չնչին գումարներ տվել՝ մոտավորապես 40 հազար ՀՀ դրամ, և մեզ յուրաքանչյուրիս պետք է վճարեն 85 հազար դրամ»,- ասում է Կիրակոսյանը։ Ըստ նրա՝ Տիգրան Արզաքանցյանը Գարիկ Մուրադյանին կանչել և ասել է, որ որևէ գումար չի վճարելու։

Այս հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ «Դեմոկրատական» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Փոխարենը մեզ հաջողվեց կապ հաստատել կուսակցության 2-րդ համար Արամ Սարգսյանի հետ։ Վերջինս Factor.am-ին հայտնեց, որ այդ պայմանավորվածությունը եղել է Տիգրան Արզաքանցյանի հետ, սակայն նրանք, ովքեր գրացված են եղել, համապատասխանաբար վարձատրվել են։

«Մյուսները թող պարզեն այն մարդկանց հետ, ում հետ պայմանավորվել են, մենք այդպիսի պայմանավորվածություն նրանց հետ չունենք։ Ովքեր մեզ հետ պայմանագիր են կապել, վճարվել են կուսակցության կողմից, մենք օրենքով ենք գործել, իսկ նրանք, ովքեր այլ ձևով են պայմանավորվել, դա կապված է Տիգրան Արզաքանցյանի հետ, թող իր հետ պարզեն, մեզ չի վերաբերվում։ Կուսակցությունը կատարել է իր բոլոր պարտավորությունները, մնացյալի վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք։ Ես չեմ էլ ճանաչում այդ մարդկանց, բայց, եթե ունեն պայմանագիր, կարող են գալ։ Մենք կատարել  ենք գրանցված աշխատակիցների համապատասխան վճարումները և չենք կարող թաքցնել դա, քանի որ ովքեր ստացել են գումարները՝ ստորագրել են»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան