«Լոռեցյանն անգամ չի հասկանում, թե իրեն ինչ մեղադրանք են առաջադրել»․ պաշտպանը մանրամասներ է ներկայացնում

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կաշառք պահանջելու համար մեղադրվող սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի փաստաբան Լևոն Սահակյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մի շարք պարզաբանումներ ներկայացրեց քրեական գործի առնչությամբ։

Ըստ առաջադրված պաշտոնական մեղադրանքի՝ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից զբաղեցնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «ԼՈՒԱՌ» և «Էլիտ սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2․000․000 ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առևտրային կազմակերպությունների կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության և դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու և հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Մեղադրանքը, սակայն, վերափոխված է եղել։ Մեղադրանքի նախնական տարբերակում նշվում էր, որ Լոռեցյանը վերցրել է 13 միլիոն ՀՀ դրամ կաշառք, որը, ըստ պաշտպանի՝ չհիմնավորված լինելու պատճառով, ստիպված են եղել փոխել․

«13 միլիոն կաշառք տալու մասով ուղղակի չկարողացան մեղադրանքը հիմնավորել, ուստի վարույթն իրականացնող մարմինը ստիպված եղավ դադարեցնել Լոռեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մասով։ Այսինքն, եկավ եզրակացության, որ իմ պաշտպանյալը որևէ աջակցություն չի ցուցաբերել նշյալ ընկերություններին՝ մրցույթում հաղթելու համար։ Ավելին, հերքվեց նաև 13 միլիոնի մասով, փոխարենը մեղադրանք առաջադրվեց 2 միլիոնի համար։ Այս գործը չպետք է հայտնվեր ԱԱԾ քննիչների մոտ, ցուցաբերել են շտապողականություն և այսօր ցանկանում են գոնե մի հոդվածով մեղավոր ճանաչեն, որ իրենց շտապողանակությունը բացատրեն»,- իր խոսքում նշեց փաստաբանը։

Պաշտպանական կողմի համար մինչև օրս անհասկանալի է մեղադրանքի հիմքում ընկած «ընդհանուր հովանավորչություն» տերմինը։ Սահակյանի խոսքով՝ իրենք մի քանի անգամ միջնորդել են վարույթն իրականացնող մարմնին, որ պարզաբանեն, թե ինչ են հասկանում «ընդհանուր հովանավորչություն» ասելով․

«Այսօր գործը գտնվում է դատարանում, սակայն, իրավաբանական առումով այնտեղ քրեական գործ չկա։ Շուրջ 6 ամիս գաղտնալսում էր տեղի ունեցել, օպերատիվ տարբեր հետախուզական աշխատանքներ իրականացվել, սակայն այս ողջ ընթացքում մենք չենք գտել մեկ փաստական տվյալ, որի համաձայն Լոռեցյանն անձամբ կամ միջնորդավորված որևէ գումար է պահանջել»։
Պաշտպան Լևոն Սարգսյանը նկատում է՝ ամբաստանյալի աթոռին հայտնված Էդուարդ Հովհաննիսյանն անձամբ է միջնորդել դադարեցնել Լոռեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը, խոստովանելով, որ ինքը ստել է Քանանյանին և փոխնախարարի անունից գումար խնդրել։ Դատարանը, սակայն, չի քննարկել միջնորդությունը․

«Լոռեցյանն անգամ չի հասկանում, թե իրեն ինչ մեղադրանք են առաջադրել։ 2019 թվականի դեկտեմբերի 9-ից անազատության մեջ գտնվող իմ պաշտպանյալի խափանման միջոց փոխելու բոլոր միջնորդությունները մերժվել են, այդ թվում` 1.5 միլիոն դրամ գրավը։ Այնինչ, չկան հիմքեր ենթադրելու, որ ազատության մեջ մնալով` պարոն Լոռեցյանը կխոչընդոտի քրեական գործի քննությանը կամ խուսափի գործի քննությունից։ Չգիտեմ, թե իմ պաշտպանյալի նկատմամբ ինչ գործողություններ են կատարվում»,- նշեց պաշտպան Լևոն Սահակյանը։

Ռոզա Վարդանյան