Ես կծառայեմ այն պաշտոնում, որտեղ կտեսնեն իմ գործընկերները, երկրի վարչապետը․ Սուրեն Պապիկյան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարն աշխատանքային այցով Շիրակի մարզում է։ Սուրեն Պապիկյանն այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շիրակի մարզի տեղամասերից մեկը։

«Մենք հիմա գտնվում ենք շինարարական ակտիվ հատվածներից մեկում: Տեսաք, որ տեղադրվում է առաջին ասֆալտ-բետոնե խոշորահատիկ շերտը, մենք ունենում ենք հիմա 8 և 7 սմ հաստության, ինչպես նաև ևս 5 սմ հղկող շերտ։ Տեսանելի է արդեն և՛ որակը, և՛ նոր ճանապարհի մեր ունեցած հնարավորությունները։ Այս պահին ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհ, որը մի քանի փոքրիկ անցումներ տեղադրելուց հետո մեզ թույլ կտա ամբողջությամբ երթևեկությունը կարգավորել։ Ես չեմ կարող հիմա ժամկետ նշել, թե երբ կավարտվի ճանապարհի շինարարությունը»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Սուրեն Պապիկյանից լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ԱԺ արտահերթ ընտրություններից հետո որտեղ է շարունակելու աշխատանքը։

«Մամուլն ամեն օր տեսնում է մի պաշտոնում։ Ես կծառայեմ այն պաշտոնում, որտեղ կտեսնեն իմ գործընկերները, երկրի վարչապետը»,- ասաց Պապիկյանը։