Հուսով եմ՝ ԱԺ-ն փոփոխություններ կառաջարկի, նախագիծը խնդրահարույց է․ տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
13.07.2021 | 13:16«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է 15%-ի չափով պետական տուրք սահմանել պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի արտահանման համար: Օրենսդրական փոփոխությունը Կառավարությունը համարել է հրատապ, ուստի ԱԺ-ն այն քննարկելու է արտահերթ ընթացակարգով։
«Կառավարությունը կհարկի պղնձի խտանյութի, մոլիբդենի, ֆեռոմոլիբդենի արտահանումը» թեմայով առցանց քննարկման ժամանակ մտահոգություն արտահայտեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ ընդգծելով, որ ներկայացված նախագիծը խնդրահարույց է և հույս հայտնեց, որ Ազգային ժողովը փոփոխություններ կառաջարկի:
«Առաջարկվող մեխանիզմի ներդրումը վիճարկելի է: Հիմնական խնդիրն այն է, որ չկա պրոգրեսիվություն»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ ներկայացվող մեխանիզմը ճկուն չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: