Ո՞ւր են մեր 320 հազար ընտրողները. Վահե Գրիգորյանը՝ Մուկուչյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Հաշմանդամ ընտրողների առանձին վիճակագրություն չի վարվում: Այս մասին Սահմանադրական դատարանի նիստում հայտնեց Հայաստանի ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցերին: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն որպես պատասխանող կողմ է հանդես գալիս չորս քաղաքական կուսակցությունների և դաշինքների դիմումով, որով վիճարկվում են ընտրությունների արդյունքները:

Մուկուչյանը տեղեկացրեց, որ  կարճ ժամանակահատվածում 16 հազար մարդ վերապատրաստվել է ընտրությունների օրը հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու համար: Մուկուչյանը հատկապես ընդգծեց, որ նախատեսվել է տեսողության խնդիրներ ունեցողների՝ քվեարկությանը մասնակցության հնարավորությունը:

Ընտրատարածքներ են հատկացվել հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկությունը կազմակերպելու համար: Այնուամենայնիվ, Մուկուչյանը խոստովանեց, որ ոչ բոլոր ընտրատարածքներն են հարմարեցված՝ չկան թեքահարթակներ, դռները բավականաչափ լայն չեն և այլն:

Մուկուչյանը հայտնեց, որ բողոքներ չկան հաշմանդամություն ունեցող անձանց՝ քվեարկությանը մասնակցության անհնարինության մասին` տարածքի հարմարեցված չլինելու պատճառով:

Վահե Գրիգորյանը նշեց, որ 2018թ.-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1 մլն 261 հազար ընտրող, 2017թ.-ի ընտրությունների համեմատ մոտ 320 հազար ընտրող պակաս։ «Ու՞ր են մեր 300-320 հազար ընտրողներն ըստ ձեզ»,-հետաքրքրվեց դատավորը:

ԿԸՀ նախագահն ասաց, որ առիթ են ունեցել վիճարկել 2017թ.-ի ընտրության արդյունքները, ՍԴ-ում ունեցել են գործի քննություն։ «Երբ 2017թ.-ին ներդրվեց ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման մեխանիզմը, դրանից անմիջապես հետո մամուլում եղան հրապարակումներ, որ 800 քաղաքացի չի մասնակցել քվեարկությանը, բայց անգամ ՍԴ-ում գործի քննության ընթացքում չներկայացվեց որևէ ապացույց թեկուզ մեկ քաղաքացու հետ կապված, որ քվեարկության չէր եկել։ Այն ժամանակ էլ վերահսկողական մեխանիզմները լիարժեք կային և եթե մարդը չէր գալիս մասնակցելու ընտրություններին, հեշտությամբ կարող էր ստուգել, պարզել»,- նշեց Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը նկատեց՝ եթե ընտրություններին մասնակցության թիվն իջել է, դա խոսում է այն մասին, որ մարդիկ չեն մասնակցել. «Թե ինչ պատճառներով, անկեղծ ասած մենք չեն ուսումնասիրել»,-հավելեց Տիգրան Մուկուչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: