Գրիգորի Խաչատուրովի ազատումը վրեժխնդրություն էր զինվորականի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Նախընտրական շրջանում ունեցել ենք սպառնալիք, որն արտահայտվել է երկրում բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կողմից և փաստացի հետընտրական փուլում ականատես ենք լինում այդ սպառնալիքի իրագործմանը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի կալանավորումներին: Նա  նշեց, որ այդ ձերբակալումներն ու կալանավորումները հետապնդումների միայն մի մասն են կազմում։

Անդրադառնալով ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի պաշտոնանկությանը՝ Տիգրան Աբրահամյանը նշեց. «Գրիգորի Խաչատուրովը ծառայությունից ազատվել է պայմանագիրը չերկարաձգվելու հիմքով, ակնհայտ է, որ այստեղ կա ընդգծված քաղաքական բաղադրիչ։

Դա սկսվել է դեռևս փետրվարի 25-ի՝ ԳՇ-ի հայտնի հայտարարությամբ, որը ստորագրել էին 40-ից ավել բարձր պաշտոններ զբաղեցնող զինվորականներ։ Այդ գործընթացից հետո նրանցից շատերն ազատվել են պաշտոններից, դա միայն Օնիկ Գասպարյանի, Տիրան Խաչատրյանի վրա չի տարածվում։ Կարծում եմ՝ այս գործընթացը, որի հիմքում վրեժխնդրությունն է զինվորականի նկատմամբ, մեզ որևէ լավ տեղ չի տանի։

Գրիգորի Խաչատուրովի նման այդ սերնդի զինվորականները բավական քիչ են։ Երբ խոսում ենք զինված ուժերի բարեփոխումների մասին, նրա նման զինվորականների հեռացումը խոսում է այն մասին, որ այդ բարեփոխումները սխալ հիմքի վրա են դրված»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Նա ընդգծեց՝ իշխանությունը չի ներել և չի ներելու այն զինվորականներին, որոնք չեն համաձայնել պետական քաղաքականության հետ, արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Տիգրան Աբրահամյանի խոսքով նրանք, ովքեր ներողություն չեն խնդրել, ամենատարբեր փուլերում պատժի են ենթարկվելու: «Այս փուլում պատժի են ենթարկվում այն զինվորականները, որոնք ունեն շատ բարձր հեղինակություն և նրանց «պատժելը» ազդեցություն է ունենալու բոլոր այն զինվորականների վրա, որոնք հետագայում կփորձեն որևէ կերպ դեմ լինել կամ իրենց հրապարակային դիրքորոշումն արտահայտել»,- նշեց Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: