Ունենք պաշտոնյաներ, որ իրենց ելույթներով նվերներ են մատուցում Ադրբեջանին. Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Բոլորը

Ամբողջությամբ սխալ ուղղութամբ են ընթանում ՀՀ պետական սահմանների հետ կապված հարցերը, բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական բաղադրիչների ներքո և ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ցանկացած երկրի պետական սահմանների որոշման գործընթացի կարևորագույն հարցերից է այն, թե որքանով է դրա արդյունքում պահպանվում կամ երաշխավորվում սահմանային բնակիչների իրավունքները։

Մեր պարագայում ռազմական ու քաղաքական բաղադրիչների գերակայության պատճառով պետությունն ինքն իրեն դրել է սահմանափակումների մեջ։ Ստացվել է այնպես, որ մի վտանգավոր թեզ է զարգանում, այն է՝ մարդու իրավունքներն ու անվտանգությունն իրար հակադրվում են: Իրականում մարդու իրավունքներն ու անվտանգությունը լրացնում են իրար…

Ճիշտ է, մեր սահմաններին բնակվող քաղաքացիների իրավունքների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց ՀՀ-ն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն։ Եվ այն պատճառով, որ հարցերն ամբողջությամբ դիտարկվում են քաղաքական ու ռազմական տեսանկյունից, դրա համար մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները հաջողություն չեն ունենու», – նշեց Թաթոյանը։

Պաշտպանի դիտարկմամբ՝ կազմակերպված քաղաքականություն պետք է ունենալ նաև պետության ներսում՝ պետական մարմինների կողմից: «Պաշտոնյաներ ունենք, ովքեր իրենց հայտարարություններով պարզապես նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում։ Օրինակ՝ հուլիսի 5-ին Գեղարքունիքում տեղի ունեցավ փոխհրաձգություն, և ՀՀ ՊՆ-ն հաստատել էր այն… Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ՝ ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին՝ ասելով, թե ադրբեջանցիները խոչընդոտո՞ւմ են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարը պատասխանում է՝ չէ՛, ի՞նչ խոչընդոտել, գյուղացիները նույնիսկ էդ կողմը չեն էլ գնում։ Ո՞նց է վարչական շրջանի ղեկավարն այդպիսի բան ասում, երբ ինքս եմ այդ կողմում եղել, և ադրբեջանական զինծառայողները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, և բնակիչները չեն կարողանում օգտվել այդ արոտավայրերից, իրենց անասնագոմերից:

Այս հայտարարությունից հետո ես որքան էլ գնամ, միջազգային ատյաններում ասեմ, թե ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, այս մարդու հայտարարությունները կդնեն ու կասեն՝ այս ի՞նչ եք խոսում»,- նշեց Թաթոյանը՝ ընդգծելով, որ պետք է կիրառել միջազգային մեխանիզմներ՝ սահամանային հարցերն առաջ տանելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: