Թալիբներն ու կառավարական ուժերն ընդհարվել են Քոնդուզում

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Թալիբան»-ը շարունակում է իր առաջխաղացումը Աֆղանստանի տարածքում: Այս օրերին, ըստ որոշ աղբյուրների, մարտեր են ընթանում Քոնդուզում, հաղորդում է Ամերիկայի Ձայնը։

Ավելի քան 12,000 աֆղանական ընտանիքներ լքել են իրենց տները Քունդուզ նահանգում, ուր թալիբներն ու կառավարական ուժերը ընդհարվում են նահանգային մայրաքաղաքի հարավային ծայրամասերը վերահսկելու համար, հայտնել է երկուշաբթի օրը նահանգապետի պաշտոնակատարը, գրում է Ռոյթերսը:

Տեսանյութում երևում են կառավարական ուժեր՝ տեղակայված քաղաքի ծայրամասում, իսկ հեռվում լսվում են կրակահերթեր:

«Թալիբան» շարժման գրոհայիններն արդեն գրավել են Քունդուզ նահանգի շրջանների մեծ մասը, բայց տեղական հաղորդագրությունների համաձայն, որոնք հնարավոր չէ վերջնական կերպով ստուգել, բախվել են աֆղանական կառավարակա ուժերի և զինված աշխարհազորայինների հետ մայրաքաղաքում և հարակից տարածքներում:

Թալիբանի վերջին տարածքային նվաճումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ օտարերկրյա զորքերը ԱՄՆ-ի գլխավորությամբ 20 տարվա պատերազմից հետո դուրս են գալիս Աֆղանստանից: Դա հանգեցրել է անվտանգության ճգնաժամի ու բախումների երկրի ներսում թալիբների ու կառավարական ուժերի միջև, գրում է Ռոյթերսը:

Միևնույն ժամանակ, Քունդուզ քաղաքում վրաններում ապրող տեղահանված ընտանիքներն ազդարարում են սննդի և այլ օգնության պարագաների խիստ կարիքի մասին:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ Օսթին Միլլերը երկուշաբթի օրը հեռացել է իր պաշտոնից՝ այսպիսով խորհրդանշելով ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար զինված հակամարտության ավարտը: ԱՄՆ-ի ռազմական առաքելության պաշտոնական ավարտը նախատեսված է օգոստոսի 31-ին: