Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայի մեդալակիրները կրթաթոշակ կստանան

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն առցանց եղանակով անցկացված Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել են բրոնզե մեդալների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ օլիմպիականներն անվանական կրթաթոշակ կստանան մեկ տարի ժամկետով:

Նշենք, որ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի` Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի առաջին կարգի դիպլոմակիրներին հատկացվում է ամսական 15.000 դրամ, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ համապատասխանաբար ամսական 10.000 և 7.500 դրամ կրթաթոշակ: