«Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է

Լուրեր

19.05.2026 | 16:13
«Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:04
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը․ The Insider
19.05.2026 | 15:55
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ապօրինի առցանց խաղատների դեմ պայքարի փաթեթին
19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
19.05.2026 | 15:41
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում
19.05.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 
19.05.2026 | 15:34
Նիկոլ Փաշինյանը Տաշիրում է․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 15:19
Ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ԵՄ դեսպանին. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
Բոլորը

«Դիլիջան ազգային պարկ»-ում կատարված ապօրինի ծառահատման դեպքը բացահայտվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

«Սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։ Հաղորդման հիման վրա Ոստիկանությունում կազմվել էր արձանագրություն և հարուցվել վարույթ։

Դիլիջանի ոստիկաններն Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում՝ արագ կարողացան բացահայտել հանցագործությունը․ փայտանյութի մնացած մասն հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին։

Շնորհակալություն ենք հայտնում ահազանգելու համար։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։