Նախընտրական պաստառները վնասելու առնչությամբ 6 բացահայտված գործ ունենք. ոստիկանապետի տեղակալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սահմանադրական դատարանը շարունակում է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ միավորված գործի դատաքննությունը:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրեց ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ոստիկանության կողմից իրականացված աշխատանքները՝ կապված հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման, ընտրացուցակների ճշգրտման և մի շարք այլ կարևոր ուղղությունների հետ:

Արա Ֆիդանյանը նաև անդրադարձավ ընդդիմադիրների այն մեղադրանքներին, թե ոստիկանության ուժերի օգտագործմամբ իշխանությունը վարչական ռեսուրս է կիրառել նախընտարակն փուլում։

Ֆիդանյանի խոսքով՝ ոստիկանության ծառայողներն իրականացրել են բացառապես օրենքով սահմանված հանրային վայրերում հասարակական կարգի պահպանությունն ապահովելու իրենց լիազորությունը։

«Ոստիկանությունը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում բոլոր կուսակցությունների և խմբակցություների առումով։ Մասնավորապես, 2021 հունիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ընտրություններին մասնակից կուսակցություններից մեկի հանրահավաքը, որի ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու անվտանգություն ապահովելու նպատակով ծառայության էր ներգրավվել մոտ 700 ոստիկան։ Այստեղ ձեզ մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ հանրահավաքը սպասարկվել է ոստիկանական մեծաթիվ ուժերով, և օգտագործվել է վարչական ռեսուրս, ինչպես պնդում են դիմումում։ Պետք է խնդրեմ չշտապել գնահատական տալուց։ Հաջորդ օրը միևնույն վայրում անցկացվել է մեկ այլ հանրահավաք՝ այլ քաղաքական ուժի կողմից։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ուժի մասին է խոսքս։ Եվ ի՞նչ եք կարծում, որքա՞ն ուժ է ներգրավվել այս անգամ ոստիկանության կողմից։ Այո՛, կրկին մոտ 700 ծառայող։ Ի՞նչ է ստացվում, այս անգամ ևս ոստիկանությունը վարչական ռեսո՞ւրս է կիրառել։ Հետևությունները թողնում եմ ձեր դատին»,- նշեց Արա Ֆիդանյանը։

Ոստիկանապետի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախընտրական շրջանում և ընտրությունների օրը ոստիկանություն բերված անձանց թիվը բավականին մեծ էր. «Այն դեպքում, երբ նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ միայն ոստիկանությունում արձանագրվել է  285 դեպք, որոնցից ընթացք է տրվել 132 դեպքի»:

Ֆիդանյանը նաև նշեց, որ նախընտրական պաստառները վնասելու առնչությամբ 6 գործ է բացահայտվել:

Մանրամասները՝ տեսանյութում: