Ինչպես է Ֆրանսիայի դեսպանը ջրում և ջրվում Վարդավառին․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ
Հասարակություն
11.07.2021 | 19:48Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառը։ Երևանում իսկական ջրային հրավառություն էր, մասնակցում էին անգամ Երևանի քաղաքապետարանի ջրցանները։
Տոնից անմասն չմնաց նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ով իր էջում հրապարակել է իր լուսանկարները տոնակատարությունից։
Լուսանկարները՝ Armenpress.am-ի։