Հայաստանի վերջին արտահերթ ընտրությունները չեն հանգուցալուծում առկա խորքային ճգնաժամը. ՀՀԿ

Լուրեր

02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:33
«Բոլորին դեմ եմ» շարժումն ու Նժար սահմանադրական շարժումը միավորվում են
02.04.2026 | 13:31
Ի՞նչ որակներ ունի եկեղեցին բարեփոխել ցանկացող Նիկոլ Փաշինյանը․ Արա Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:25
Հայտնի են պատմության մեջ ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկները
02.04.2026 | 13:16
Թող իրենց փախնելն ու ճողոպրելը չկապեն իմ հրամանների հետ․ ես նման հրաման չեմ տվել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀԿ Գործադիր մարմինը, նիստի ընթացքում առաջնահերթ կարգով քննարկվել է երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը։

«Կուսակցությունը վերահաստատել է վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Հայաստանի վերջին արտահերթ ընտրությունները չեն հանգուցալուծում առկա խորքային ճգնաժամը: Տարածաշրջանային վերջին զարգացումների և մարտահրավերների համատեքստում չի կարելի արհամարհել հայ ժողովրդի կենսական շահերը, չի կարելի Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի ավերիչ և անարդար հետևանքները դիտարկել որպես նոր իրողություն: Հանրապետականը չի համակերպվել այս իրավիճակի հետ, և վերստին հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված չէ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը սակարկման ենթակա չէ, որ Հայաստանը պետք է մնա որպես տարածաշրջանային ինքիշխան դերակատար:

Կուսակցության համար որպես գործունեության գերակայություն շարունակելու են մնալ Հայաստանի եւ Արցախի անվտանգային մարտահրավերներին դիմակայելը եւ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների դեմ պայքարը, որոնց հասնելու համար օրակարգային թիվ մեկ հարցը կապիտուլյանտ վարչակազմի իշխանազրկումն է։ Քննարկվել են գալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցության մասնակցության հեռանկարը, կուսակցության կառուցվածքային, կադրային եւ ծրագրային բարեփոխումների անհրաժեշտությունը: Երկրի առկա քաղաքական զարգացումների համատեքստում դատապարտվել է ապօրինի ձերբակալումների, կրկին թափ ստացած քաղաքական հետապնդումների եւ բռնաճնշումների նոր ալիքը»,- ասված է հաղորդագրության մեջ։