Քննարկվել է Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը
Տնտեսություն
10.07.2021 | 14:14«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Հարությանը և «Սանիր» ընկերության տնօրեն Մանսուր Սայիդին տեսակապի միջոցով քննարկել են Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության ընթացքը, տեղեկացնում են Իրանում Հայաստանի դեսպանատնից:
Քննարկման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել տեղեկատվության պարբերական փոխանակման և փոխայցելությունների կազմակերպման շուրջ: