Տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար պայմաններ․ ՍԱՊԾ

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի համակարգող Կարեն Հարությունյանին և Ֆրանսիական ROM Selection ընկերության կոմերցիոն տնօրեն Ֆրանսուա Տահոնին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՍԱՊԾ մամուլի ծառայությունից։

Կայուն, ներառական, նորարական և շուկայական ագրոբիզնեսի զարգացման շրջանակներում՝ դեռևս ապրիլ ամսին Հայաստան է ներկրվել 277 ֆրանսիական Բլանշ ցեղատեսակի ոչխար, որոնց նկարագրությունը և պահման պայմանները լավագույնս համապատասխանում են Հայաստանի և Արցախի բնակլիմայական պայմաններին: Դրանք տրամադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի ֆերմերներին:

Ֆրանսուա Տահոնն իր երախտագիտությունն է հայտնել ՍԱՏՄ կողմից երկու երկրների հավաստագրերի համաձայնեցման, ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման հարցում դրսևորած պատրաստակամության, ինչպես նաև սահմանային ընթացակարգերի պարզ ու արագ անցկացման համար: «Բոլոր ընթացակարգերը հստակեցվել և համաձայնեցվել են 3 ամսից էլ պակաս ժամանակահատվածում, ինչն աննախադեպ է մեր պրակտիկայում», – ասել է ROM Selection ընկերության տնօրենը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ, տեսչական մարմնի գործառույթների շրջանակներում, բոլոր տնտեսավարողների համար ստեղծվել են ներմուծման և արտահանման հավասար ու բարվոք պայմաններ, ինչը կնպաստի երկրում պարենային անվտանգության ապահովմանը՝ պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերն ու պահանջները:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «ՏԿ Ագրո» խորհրդատվական ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանը և Բլանշ ցեղատեսակի ոչխարի բուծմամբ զբաղվող Բերնարդ Դելաբրեն: