Հայաստանի դեսպան կարող են դառնալ նաև այլ երկրների քաղաքացիները․ սա ազգային անվտանգության խնդիր չէ՞

Լուրեր

14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Հատկապես Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության շուրջ այդպես էլ հիմնովին չփարատված կասկածների և քննարկումների փուլում արդիական է դառնում հարցը՝ ովքե՞ր են ներկայացնում Հայաստանի շահերը արտաքին ճակատում, և արդյոք միայն Հայաստանի՞ շահերն են նրանք ներկայացնում։

Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությունը չի արգելում երկքաղաքացիներին դեսպան նշանակվել։ Այսինքն, մարդը կարող է այլ երկրի քաղաքացի լինել, բայց ՀՀ դեսպանի պաշտոնի համար դառնալ նաև ՀՀ քաղաքացի։ Կամ էլ՝ երկրորդ քաղաքացիությունը ձեռք բերել ՀՀ դեսպան եղած ընթացում:

Այսպես․ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը երկքաղաքացիներին չի արգելում լինել դեսպան կամ Հայաստանի դեսպանատներում որևէ այլ պաշտոն զբաղեցնել։ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը՝ «Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունեցող անձինք» սահմանում է․ «Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է հայերենին, առնվազն երկու օտար լեզվի, ունի բարձրագույն կրթություն և բավարարում է արտաքին գործերի նախարարության հաստատած` համապատասխան պաշտոնի նկարագրի պահանջները»: Նույն օրենքի 25-րդ՝ «Դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունքի սահմանափակումները» հոդվածը սահմանում է․ «Դիվանագիտական ծառայության պաշտոնի չեն կարող նշանակվել այն անձինք, ովքեր`ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել. բ) դատական կարգով զրկվել են որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից. գ) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը ծառայության ընթացքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. դ) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ չի մարվել»:

Հարկ է նշել, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը ընդունվել է 2001 թվականին, երբ երկաքաղաքացիության ինստիտուտ Հայաստանում գոյություն չուներ։ Սակայն, հետագայում՝ 2005 թվականի խմբագրությամբ Սահմանդրության ուժի մեջ մտնելուց և երկքաղաքացիության ինստիտուտը ներդնելուց հետո վերը նշված դրույթները չեն փոխվել։ Արդյունքում երկքաղաքացիները ևս Հայաստանի դեսպան դառնալու իրավունք են ստացել։ Գործնականում, այս խնդիրը ազգային անվտանգության հարց է, բայց չգիտես ինչու՝ մինչ օրս անտեսվել է։

Ի վերջո պատահական չէ, որ պատգամավորներին, նախարարներին և մի շարք այլ պաշտոնյաներին արգելվում է երկքաղաքացի լինել։ Նույն պահանջը պետք է տարածվեր նաև դիվանագետների վրա։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Եվ երբ այսօր Դիվանագետի օրվան նվիրված իր ուղերձում Սերժ Սարգսյանը, դիմելով ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող դիվանագետներին, ասում է՝ «Ձեր նվիրումը և աշխատանքը նկատելի է ու գնահատված», պարզ չէ՝ թե ում կողմից է այն գնահատված, արդյո՞ք միայն Հայաստանի, թե՞ նաև այն երկրների, որոնց քաղաքացիներն են հանդիսանում մեր որոշ դեսպաններ։

Ի դեպ, երբ այսօրվանից ՀՀ նախագահ դարձած Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդրին մոտենում ենք վերը բերված իրավական կարգավորումների տեսանկյունից, իրավիճակն այլ լույսի ներքո է ներկայանում։ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլադիայի Միացյալ թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2013 թվականի սեպտեմբերի 27-ին։ 2000 թվականից նա ՀՀ քաղաքացիությունից հրաժարված է եղել։ Սարգսյանի պնդմամբ՝ ինքը 2011 թվականի դեկտեմբերի 2-ին բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Սակայն նա չի կարողանում իր ասածը հաստատող փաստաթուղթ ներկայացնել, ինչից ելնելով՝ ընդդիմությունը կասկած է հայտնում առ այն, որ նա ընդամենը վերջերս է բրիտանական քաղաքացիությունից հրաժարվել։

Ի վերջո, ինչո՞ւ պետք է նա այդ ժամանակ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվեր։ Նույնիսկ, եթե նա իմացել է, որ մեկուկես տարի անց Հայաստանի դեսպան է նշանակվելու,  ՀՀ օրենքով նրան ոչինչ չէր խանգարում այդ պաշտոնը զբաղեցնել։ Այդ ժամանակ նա չէր կարող իմանալ նաև, որ Սերժ Սարգսյանը չորս տարի անց փոխելու է Սահմանադրությունը, իրեն էլ առաջարկելու է ՀՀԿ-ի կողմից նախագահ առաջադրվել։

Հ․Գ․ Մեր տեղեկություններով, Հայաստանի դիվանագետներից  շատերը ունեն երկքաղաքացիություն։ Ավելին, օրենսդրությունում փոփոխություն չի արվում և երկքաղաքացիներին չի արգելվում դեսպան նշանակվել, քանի որ այդ դեպքում նրանցից  շատերը կարող են հրաժարվել իրենց պաշտոններից, ինչի արդյունքում Հայաստանը ողջ աշխարհով մեկ ծաղրի առարկա կդառնա։

Ամեն դեպքում՝ պարզելու համար, թե քանի երկքաղաքացի դեսպան կա ՀՀ դիվանագիտական կորպուսում, Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ԱԳՆ-ին։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք։

Վահագն Հովակիմյան

 

ՀՀ դիվանագիտական կորպուսի որոշ կարկառուն ներկայացուցիչների գործունեության մասին Factor.am-ի անդրադարձը՝ «Դիվանագիտության արդյունավետության բաձրացման հրամայականն ու բիզնեսմեն դեսպանները» հրապարակման մեջ: