Ադրբեջանն ու Թուրքիան Արցախի գրավյալ տարածքներում ռադիոլոգիական հետազոտություններ են անցկացնելու

Լուրեր

06.02.2026 | 15:11
Ալեն Սիմոնյանը դատի է տվել Քոչարյանին // ՔՊ-ական պատգամավորը վստահեցնում է՝ որևէ գործով չի անցնում. ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 15:02
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդության հարցով որոշման հրապարակումը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 14:53
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
06.02.2026 | 14:41
ՔԿՀ-ում պահվելու ընթացքում պատշաճ չի իրականացվել անձի հոգեբուժական օգնությունն ու խնամքը․ ՄԻՊ-ը դիմել է Առողջապահության նախարարին
06.02.2026 | 14:32
ՋԷԿ-ին հարվածից հետո Բելգորոդի մի մասն առանց ջերմության, էլեկտրաէներգիայի և ջրի է մնացել
06.02.2026 | 14:23
Ինչո՞ւ եք ձեռուոտ ընկել Ադրբեջանով ցորեն բերում,ուրիշ բան բերեիք․նախկին գյուղատնտեսության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 14:15
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները դիմել են Եվրոպական դատարան
06.02.2026 | 14:04
Տնային կալանք՝ քաղաքացուն հարվածած ոստիկանի նկատմամբ
06.02.2026 | 13:57
Թուրքիայի հետախուզությունը երկրում իսրայելական «Մոսադ»-ի լրտեսական խումբ է բացահայտել. ձերբակալվածներ կան
06.02.2026 | 13:48
Մոսկվայում մահափորձ է կատարվել ՊՆ գեներալի դեմ
06.02.2026 | 13:39
ԱՄՆ-ից ներմուծված առաքանու մեջ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 13:28
90 օրը 180 է դառնալու․ Պապոյանը՝ ՀՀ-ից ՌԴ բեռնափոխադրում իրականացնողների խնդրի մասին
06.02.2026 | 13:20
Վալերի Ծառուկյանը կխաղա «Ախմատում»
06.02.2026 | 13:13
Լեհաստանը և Ուկրաինան համատեղ զենք կարտադրեն. հռչակագիր է ստորագրվել
06.02.2026 | 13:04
Տարվա կեսն Արցախից եկած ցորենն ու եգիպտացորենն էր ապահովում․ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան ու Ադրբեջանը Արցախի գրավյալ տարածքներում պատրաստվում են ռադիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնել։ Այս մասին գրում է ադրբեջանական Trend-ը՝ վկայակոչելով թուրքական կառավարությունում իր աղբյուրներին։

Բացի այդ, լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ Արցախի գրավյալ տարածքներում նախատեսվում են նաև ռադիոմետրիկ ուսումնասիրություններ։ Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ տարածքները, որտեղ կատարվելու են հետազոտությունները, որոշելու է ադրբեջանական կողմը։

«Ռադիոմետրիկ ու ռադիոլոգիական հետազոտությունները կկատարեն Թուրքիայի Բնական պաշարների ու էներգետիկայի նախարարությունը, Թուրքիայի Էներգիայի, միջուկային էներգիայի ու օգտակար հանածոների գործակալությունը, ինչպես նաև Էներգետիկայի նախարարությանն առընթեր լեռնահանքային, հետազոտական ու հետախուզական գլխավոր վարչությունը»,- ասել է զրուցակիցը։

Նա նաև հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձի փոխանակում են անցկացնելու «խելացի քաղաքների» ստեղծման ոլորտում, շարունակելու են քայլեր ձեռնարկել «խելացի քաղաքների» համատեղ նախագծերի պատրաստման ուղղությամբ։

««Խելացի քաղաքների» նախագծերի ստեղծումը նախատեսվում է իրականացնել նաև  Ադրբեջանի՝ «օկուպացիայից ազատված շրջաններում»,- ասել է Trend-ի աղբյուրը։

Նախօրեին էլ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել էր, որ Արցախի գրավյալ Զանգելանի շրջանում 2022 թվականի հունվարին  պատրաստ կլինի առաջին «խելացի գյուղը»։

Էմմա Չոբանյան