Էրդողանի դիրքերը թուլանում են․ 2023թ. ընտրություններին ընդառաջ թուրք ընտրողները նախընտրում են ընդդիմադիր «Ազգային դաշինքը»

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Թուրքիայում ընտրողներն առաջին անգամ նախապատվություն են տալիս ընդդիմադիր «Ազգային դաշինքին»՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող «Ժողովուրդների դաշինքին»՝ 2023 թվականի ընտրություններին ընդառաջ։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

Metropoll-ի հարցումների համաձայն՝ 18-24 տարեկան հարցվածների 44․1 տոկոսը նշել է, որ իրեն ավելի մոտ է զգում «Ազգային դաշինքին», քան գործող կառավարությանը։

Ի տարբերություն դրա՝ «Ժողովուրդների դաշինքին», որը կազմված է իշխող «Արդարություն ու զարգացում» և ուլտրաազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցություններից, աջակցում է 36․2 տոկոսը։

Metropoll-ի հիմնադիր ու տնօրեն Օզեր Սենջարը նշել է որ այս արդյունքները կարևոր են ընդդիմության համար, սակայն չի նշանակում, որ պետք է «Ազգային դաշինքին» աջակցությունը երիտասարդ ընտրողների շրջանում գերագնահատել։

«Երկուսի միջև տարբերությունը ցածր է նրանից, ինչ մարդկանց մեծ մասն ակնկալում է։ Թվում է, որ Z սերունդը չի սիրում գործող առաջնորդներին»,- ասել է Սենջարը։

«Ազգային դաշինքը» բաղկացած է երկու գլխավոր ընդդիմադիր ուժերից՝  Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, աջակենտրոն IYI կամ «Լավ» կուսակցությունից, իսլամիստական «Սաադեթ» և Դեմոկրատական կուսակցություններից։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այս դաշինքի մաս չէ, սակայն ավանդաբար թուրք երիտասարդ ընտրողների շրջանում լավ ցուցանիշներ է ունեցել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պահպանողական ու իսլամիստական քաղաքական գործիչ է, ավելի քիչ ժողովրդականություն է վայելում երիտասարդ ընտրողների շրջանում։ Ըստ որոշ սոցիոլոգների՝ երիտասարդ ընտրողները կարող են նշանակալի փոփոխություն բերել Թուրքիայի հաջորդ՝ 2023 թվականին կայանալիք ընտրություններում։

Էմմա Չոբանյան