Երևանում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերի տարհանումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Մայրաքաղաք Երևանում շարունակվում է շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերի տարհանումը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

«Այն շրջիկ առևտուրը, որն այսօր կա մայրաքաղաքում, անթույլատրելի է: Ես ևս մեկ անգամ խնդրում նաև զգուշացնում եմ մեր տնտեսվարողներին, որ այս ձևով չի մնալու, եթե մարդիկ կան, ովքեր ցանկանում են մեծ ներդրումներ անել և մտածում են, որ այս կերպ է մնալու, վստահեցնում եմ՝ փոփոխություն է լինելու և այս ոլորտը կարգավորվելու է»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Շրջիկ առևտուր, թե կրպակներ անիվների վրա: Տարիներ շարունակ խնդիրն արդիական էր հատկապես մայրաքաղաքի կենտրոնական ու բանուկ փողոցներում: Նախատեսվածի համաձայն՝ ոլորտը այս տարեսկսզբից ստացավ օրինական կարգավորում:

«Օրենքը սկսել է գործել նաև սանկցիաների առումով, այսինքն այն անձինք, ովքեր կդրսևորեն իրավախախտ վարքագիծ, շրջիկ ավտոմեքենաները կկայանեն ոչ սահմանված վայրերում և գործունեությունը կկազմակերպեն օրենքի խախտմամբ, միանշանակ լինելու են այսպիսի հետևանքներ. տարհանվելու են, վարչական պատասխանատվություն, տուգանքներ, բավականին ֆինանսական պարտավորություններ են առաջանում: Մեր քաղաքացիներին բազմիցս հորդորել ենք և այսօր էլ նույնպես խնդրում և հորդորում ենք, որպեսզի իրենք ապօրինի որևէ գործունեություն շրջիկ առևտրի կետերի միջոցով չիրականացնեն»,- նշում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի համար քաղաքի ավագանին, ի կատարումն ԱԺ ընդունած օրենքի, հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։

«Ամբողջ Երևանում տրված է 52 վայր, հետագայում նախատեսում ենք ավելացնել այդ վայրերը և հնարավարություն տալ քաղաքի ավելի նպաստավոր վայրերում իրականացնել այդ գործունեությունը: Օրինական աշխատող տնտեսվարողների համար բոլոր մատչելի պայմանները կստեղծենք: Ընդհուպ ստեղծել ենք էլեկտրոնային ամրագրման համակարգ, որն առաջադեմներից է և նախկին ԱՊՀ երկրներում որևիցե տեղ չկա, բյուրոկրատիա, քաշքշուք գոյություն չունի: Մարդկանց համար ամենահեշտ պայմաններն են ստեղծված, որպեսզի նվազագույն միջոցներով մեկ անգամ ստանան թույլտվություն և ամբողջ տարվա ընթացքում բացառապես էլեկտրոնային կարգով ամրագրեն իրենց առևտրի վայրերը»,- ասում է Հովիկ Սաֆարյանը։

Չնայած նախազգուշացումներին ու քաղաքապետարանի հորդորներին՝ որոշ տնտեսվարողներ շարունակում են խախտել օրենքն ու գործունեություն ծավալել ոչ սահմանված վայրերում: Այս դեպում քաղաքապետարանի մոտեցումը հստակ է: Շրջիկ առևտրի չգրանցված կցորդներն այս օրերին ինտենսիվ կերպով ապամոնտաժվում են: Օրինախախտների կողքին, սակայն, կան տնտեսվարողներ, ովքեր սեփական ուժերով ու միջոցներով են հեռացնում իրենց շարժական կետերը:

«Տուգանքն առաջին անգամ նախատեսված է 100 հազար դրամ, երկրորդ անգամ՝ 500 հազար դրամ, դրան գումարած 30 հազար դրամ տարհանման արժեքն է և օրական 1000 դրամ՝ ավտոմեքենայի պահպանության արժեքը: Այսինքն՝ բավականին ֆինանսական կորուստներ կունենան իրավախախտում թույլտված անձինք: Շարունակական գործընթաց է լինելու, կանգ չենք առնելու, մինչև գործունեությունը բերենք օրինական դաշտ»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

Օրենսդրական բարեփոխումներով առաջ շարժվելու քաղաքային իշխանության նախաձեռնությունները շարունակական են և ընդգրկում են հանրային կյանքի տարբեր ոլորտներ: