ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին կայուն խաղաղության հասնելու համար․ եվրահանձնակատար

Լուրեր

26.04.2026 | 16:24
Մոտենում է հերթական ցիկլոնը, այն ՀՀ կներթափանցի այսօր ուշ երեկոյան․ Գագիկ Սուրենյան
26.04.2026 | 15:53
Վթարային ջրանջատում Արմավիրի և Կոտայքի մարզերում
26.04.2026 | 15:21
Իվետա Մուկուչյանի լուսանկարը կեղծվել է. կախազարդն իրականում խաչի տեսքով է
26.04.2026 | 14:53
«Հայաստանը՝ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում. մեծամասշտաբ միջոցառումներն անցել են առանց միջադեպերի». ՆԳՆ
26.04.2026 | 14:38
Ծանրորդ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան․ նա մրցահարթակին թողեց մարզակոշիկները
26.04.2026 | 14:19
Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
26.04.2026 | 13:50
Պլանային ջրանջատում Սյունիքում
26.04.2026 | 13:38
ՃՏՊ Գեղամասար բնակավայրում․ կա տուժած
26.04.2026 | 13:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.04.2026 | 12:24
Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում․ Նիկոլ Փաշինյան
26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

ԵՄ Հարևանության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային իրավիճակն ու ԵՄ-ի կողմից աջակցման հնարավորությունները։

«Ես քննարկեցի Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային իրավիճակն ու այն, թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել ԵՄ-ն այդ հարցում»,- Բաքվում լրագրողների հետ զրույցում ասել է Վարհեյը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերելու տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղությանը։

«Կողմերը՝ Ադրբեջանն ու Հայաստանը, գերիների և ականների քարտեզների փոխանակումով արդեն իսկ քայլ են արել այդ ուղղությամբ։ ԵՄ-ն ողջունում է այդ փոխանակումը։ Վրաստանի դերակատարումն այդ գործընթացում գովելի է, և ես շնորհավորում եմ դրա կապակցությամբ Վրաստանի վարչապետին, որը կողմերին համոզեց անել այդ քայլը»,- ասել է ԵՄ հանձնակատարը։

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է ցուցաբերել կողմերին ցանկացած օգնություն՝ կայուն խաղաղության հասնելու համար։

«ԵՄ-ին դիմելու դեպքում՝ տարածաշրջանի վերականգնման աջակցման հարցում, ԵՄ-ն միշտ հասանելի կլինի յուրաքանչյուր կողմի համար։ ԵՄ-ն միշտ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել»,- ասել է Օլիվեր Վարհեյը։

Նշենք, որ տարածաշրջանային այցի շրջանակում ԵՄ-ի հանձնակատարը մի շարք հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Հունիսի 9-ին նա հանդիպումներ կունենա նաև Հայաստանում։

Էմմա Չոբանյան