«Մեկ ազգ` երեք երկիր»․ Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համագործակցությունը․ EurAsia Daily-ի անդրադարձը

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից՝ 20 տարի այնտեղ ժողովրդավարություն հաստատելուց հետո, ավերակներ և խնդիրներ է թողնում: Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի ռազմաքաղաքական դաշինքին ևս չեն շրջանցում այս խնդիրները, գրում է EurAsia Daily-ն:

Ըստ հրապարակման՝ իզուր չէ, որ «Մեկ ազգ՝ 3 երկիր» կարգախոսն է Պակիստանը կիրառել Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, որը միանգամայն կարևոր նշանակություն ունի։ Այն նշանակում է այս երեք երկրների կրոնական միասնությունը, գրում է EurAsia Daily-ն։ Իսկ քանի որ Թուրքիայում ու Պակիստանում գերակշռում է սուննի իսլամականությունը, ապա նման կարգախոսի կիրառումը նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ողջունում շիաականությունը, որը դավանում է երկրի բնակչության մեծամասնությունը, և հանդես են գալիս նրանց սուննիացման կողմից։

Հոդվածում նշվում է, որ սույն միությունը ևս մեկ նրբություն ունի․ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, մասնակցում է Աֆղանստանում պատերազմին, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր հակառակորդն է հանդիսանում «Թալիբան» շարժումը, որը մեծամասամբ կազմված է փուշտուններից (իրանցի ժողովուրդ, որոնք մեծամասմբ ապրում են Աֆղանստանի հարավ-արևելքում, հարավում և հարավ-արևմուտքում), որոնք սերտորեն կապված են Պակիստանի հետ։ Բացի այդ, թալիբների գրասենյակը տեղակայված է Դոհայում՝ Կատարի մայրաքաղաքում, որը Թուրքիայի գլխավոր դաշնակիցներից է։ Հենց նման պայմաններում է Թուրքիան մտադիր պահպանել իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում, որը բավականին խնդրահարույց է անգամ քաղաքական պատճառներով՝ չհաշված ռազմական խնդիրները։

Պատմականորեն Թուրքիան լավ հեղինակություն ունի Աֆղանստանում: 2001 թվականից ի վեր թալիբները չեն սպանել ոչ մի թուրք զինծառայողի: Դրանում երկու գործոն է դեր ունեցել․ նախ՝ 1921-ին քեմալական կառավարությունը ճանաչեց Աֆղանստանի անկախությունը, երկրորդ՝ աֆղանական խիստ իսլամացված հասարակության համար շատ կարևոր է, որ թուրքերը հիմնականում հանաֆիական մադհաբի սուննի մահմեդականներ են: Այնուամենայնիվ, եթե Քաբուլի կառավարությունը համաձայն է պահպանել Թուրքիայի ռազմական ներկայությանն Աֆղանստանում, ապա թալիբները այլ կերպ են վերաբերվում այս հեռանկարին:

Այսպես՝ «Թալիբանի» ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը հայտարարել է․ «Թուրքիան 20 տարի շարունակ եղել է ՆԱՏՕ-ի ուժերի մի մաս, այդ պատճառով էլ նրանք պետք է հեռանան Աֆղանստանից համաձայնագրի հիման վրա, որը մենք ստորագրել ենք ԱՄՆ-ի հետ 2020 թվականի փետրվարի 29-ին։ Մնացյալ հարցերում՝ Թուրքիան  մեծ իսլամական երկիր է, Աֆղանստանը պատմական կապ է ունեցել նրա հետ: Մենք անհամբերությամբ սպասում ենք նրանց հետ սերտ և լավ հարաբերությունների, քանի որ ապագայում երկրում կստեղծվի նոր իսլամական կառավարություն»:

Այսինքն՝ «Թալիբան»-ը ցանկանում է ազատել Աֆղանստանը ցանկացած օտարերկրյա զորքերի առկայությունից, անգամ կրոնականորեն մոտ գտնվող Թուրքիայից: Բացի այդ, Աֆղանստանում ազգամիջյան հակամարտությունները չեն վերացել, ինչը, իր հերթին, խնդիր է Թուրքիայի համար:

Սրա հետ մեկտեղ, փուշտունների և մյուս ազգերի միջև խորքային հակասությունները՝ «պատերազմ բոլորը բոլորի դիմաց», ըստ էության, ոչ մի տեղ չեն անհետացել։ Եթե փուշտունների հակամարտությունը շարունակվի ուզբեկների և այլ ժողովուրդների հետ, և եթե պահպանվի Թուրքիայի ռազմական ներկայությունը Աֆղանստանում, սա կնշանակի թուրք իսլամիստների՝ իսլամական միասնության գաղափարախոսության ձախողում և հարված կհասցնի Անկարայի իմիջին, քանի որ նման իրավիճակում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը իրավունք կունենան բացահայտելու պաշտոնական ստերը և միջոցներ ձեռնարկել՝ Թուրքիային Աֆղանստանից վտարելու համար:

Խնդիր է հանդիսանում նաև այն փաստը, որ թալիբները, որոնց գերակշռող մասը հանդիսանում են փուշտուններ, իրական կյանքում ավելի շատ կենտրոնացած են փուշտունական նացիոնալիզմի վրա, ինչը ենթադրում է նրանց կողմից աֆղան-պակիստանյան սահմանի չճանաչումը և Պակիստանի հետ հակամարտության շարունակումը։ Այս հակամարտությունը լուծելու նախորդ բոլոր փորձերը, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ, ավարտվել են անարդյունք և որևէ հեռանկար չունեն։

Ներաֆղանական հակամարտությունն ու տարածաշրջանում իրավիճակն անմիջականորեն ազդում են չինական «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի վրա։ Այս նախագծին մասնակցում են Պակիստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։ Այս նախագիծը տեղավորվում է Չինաստանի՝ համաշխարհային հեգեմոնի վերածվելու ռազմավարության մեջ։ Ընդ որում՝ Թուրքիային, Պակիստանին ու Ադրբեջանին ձեռնտու է Չինաստանի հետ տնտեսական համագործակցություն, մասնավորապես՝ նոր մետաքսե ճանապարհի շրջանակում։

Այսպիսով, Աֆղանստանում արյունոտ քաոսը հարվածելու է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ին: Եվ այստեղ ի հայտ են գալիս կարևոր հակասություններ Աֆղանստանի համար պայքարում ներգրավված անձանց միջև:

Բանն այն է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի իրականացումը ծայրաստիճան ոչ ձեռնտու է Միացյալ Նահանգների համար: ԱՄՆ-ը, Ռուսաստանի հետ միասին, Չինաստանին է համարում իր հիմնական հակառակորդներից մեկը: Ավելին, Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է ստեղծել լայն հակաչինական կոալիցիա, որը պետք է ներառի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները:

Այսպիսով, վաղ թե ուշ Թուրքիան ստիպված կլինի ընտրություն կատարել․ գործել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ միասնակա՞ն, թե՞ շարունակել բազմավեկտոր քաղաքականությունը, որը ենթադրում է Չինաստանի ու Ռուսաստանի հետ համագործակցություն։

Տաթև Ֆռանգյան