335 մլն դրամ` պատերազմի մասնակիցների և սոցիալապես անապահով երեխաների ամառային ճամբարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
Բոլորը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Վահրամ Դումանյանը կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով բյուջեից լրացուցիչ գումար ստանալու մասին զեկուցվող օրակարգային նախագծին՝ հայտնեց, որ դրանով հնարավորություն է տրվում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների՝ 7-13 տարեկան շուրջ 3200 երեխայի երկու հերթափոխով ամառային հանգիստ անցկացնել մանկական առողջարարական ճամբարներում:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հերթափոխը կլինի 20 օր տևողությամբ, որում կընդգրկվեն 1600-ական մասնակից, իսկ հանգիստը կկազմակերպվի «Հասմիկ», «Արագած»,  «Հեքիաթային կիրճ»,  «Լավ աղբյուր», «Լուսաբաց», «Գուգարք» ճամբարներում և Հանքավանի «Խորոտ ջուր» առողջարանում:

«Ճամբարների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 միլիոն դրամ, որից 321,6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 միլիոն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար»,- հայտնեց Դումանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: