Հայաստան է ներկրվել «Sputnik-V»-ի նոր խմբաքանակ

Լուրեր

18.05.2026 | 17:55
Ռուսական ԱԹՍ-ները Սև ծովում հարձակվել են երեք բեռնատար նավերի վրա
18.05.2026 | 17:52
22 մլն դրամ եկամուտ, 100 հազար դոլարի կոլեկցիոն գրիչներ․ ինչ է հայտարարագրել Արամ Սարգսյանը
18.05.2026 | 17:47
Իրանը պաշտոնապես հայտարարել է Հորմուզի նեղուցը կառավարող նոր մարմնի ստեղծման մասին
18.05.2026 | 17:45
Արա՛, ա՛յ ստահակ, բացատրի՝ ինչու չես զոհվել․ Փաշինյանը՝ Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:40
«Բարսելոնան» երկարաձգեց Ֆլիկի հետ պայմանագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:32
Անցած տարի՝ առանց եկամուտի․ ինչ է հայտարարագրել Լևոն Զուրաբյանը
18.05.2026 | 17:23
Անդրանիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Բելգրադի մրցաշարում
18.05.2026 | 17:16
«Ռադդ քաշի՛, համբալի մեկը»․ թեժ լեզվակռիվ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 17:07
Աշխատավարձեր ՀՀ-ից և Քուվեյթից․ ինչ է հայտարարագրել «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք»-ի առաջին համարը
18.05.2026 | 16:56
Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները
18.05.2026 | 16:48
Ըստ դստեր՝ Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն առաջարկել են ազատման դիմում գրել
18.05.2026 | 16:37
Ինձ էլ ա խաբել, ութ տարի ժողովրդին էլ ա խաբել․ Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:29
Բելառուսում ՌԴ-ի հետ համատեղ միջուկային զորավարժություններ են մեկնարկել
18.05.2026 | 16:20
Գոռ Մինասյանը՝ ծանրամարտի Ասիայի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 16:11
Թուրքիան և Իսրայելը մերժել են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից հացահատիկ տեղափոխող ռուսական նավի մուտքը
Բոլորը

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ: Տեղեկացնում է  ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Պատվաստումներն իրականացվում են շարժական պատվաստումային կետերում և առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։

Ամբուլատոր֊պոլիկլինիկական կազմակերպություններում շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:

Հանրապետությունում առկա «ԱստրաԶենեկա», «Կորոնավակ» և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

ՀՀ-ում պատվաստումներն անվճար են և իրականացվում են կամավորության սկզբունքով: