«AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից, իսկ ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները՝ ոչ․ ԱՆ պարզաբանումը

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է լրագրող Մարկ Գրիգորյանի՝ «AstraZeneka» պատվաստանյութի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմանը՝ պարզաբանելով, որ Հայաստանում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից:

«Ներկայումս ընթանում է նաև պատվաստման հավաստագրերի փոխճանաչումը, որի դեպքում ԵՄ երկրները կճանաչեն ՀՀ-ում տրվող պատվաստման սերտիֆիկատները, իսկ մենք ԵՄ երկրներինը:

Նշենք, որ գործընթացով զբաղվում է Արտաքին գործերի նախարարությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Նշենք, որ լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Որոշել էի մեկնել Նորվեգիա՝ դստերս և թոռներիս մոտ։ Նորվեգիան ընդունում է պատվաստվածներին։ Բայց․․․ Բայց դա պետք է լինի Եվրոպայում ճանաչված պատվաստում։ Կարծես թե՝ ի՞նչ խնդիր։ AstraZeneca-ն Աֆրիկայում էլ է AstraZeneca։ Պարզվեում է, որ ոչ։ Հայաստանում ստացած QR կոդը Եվրոպայում չեն ճանաչում։ Կարծես թե, հարցը հեշտ լուծում ունի (չէ՞ որ AstraZeneca-ն Անտարկտիդայում էլ է․․․), և ես զանգահարեցի ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն։ «Թեժ գծի» հեռախոսները չեն պատասխանում։

Օգտվելով այն հանգամանքից, որ ճարտարապետության թանգարանը, որտեղ ես աշխատում եմ, գտնվում է առողջապահության նախարարության հետ նույն շենքում, ես դիմեցի այնտեղ (ինչպես ինձ ասացին՝ «թեժ գծի» աշխատակիցները սուրճ էին խմում)։ Ինձ տվեցին Armed eHealth ընկերության հեռախոսահամարը, որն էլ տրամադրում է այդ QR կոդերը (որոնք, ինչպես պարզվեց, հազիվ թե ինչ-որ մեկին հետաքրքրում են)։

Դրան հաջորդեց սովորական բյուրոկրատական ընթացքը՝ ընկերությունից ինձ ուղարկեցին ԱՆ, այնտեղից չգիտես ինչու լաբորատորիա (ի՞նչ լաբորատորիա), իսկ լաբորատորիայից՝ Armed և առողջապահության նախարարություն։ Շրջանն ամբողջացավ։ Իսկ երբ դա տեղի ունեցավ, ինձ խորհուրդ տվեցին դիմում գրել առողջապահության նախարարին։ Կեցցե՛ նոր բյուրոկրատիան»։