ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ-ի հետ համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում

Լուրեր

24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:38
Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
24.08.2026 | 17:32
Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:25
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:12
Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ալ Սալամիի հետ։

Հայկ Չոբանյանն իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Ահլամ Ալ Սալամիին հանդիպման համար, և հույս է հայտնել, որ հանդիպումն առաջին քայլը կլինի երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում հետագա առավել արդյունավետ համագործակցության համար: Նախարարի պաշտոնակատարն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄԷ-ին մեր երկրում իր ցուցաբերած մասնակցության համար, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար, քանի որ դա բիզնես ոլորտին ցուցաբերած օժանդակությունից զատ կարևոր է նաև կայունության և տեխնոլոգիական առումներով:

Ոլորտում առկա համագործակցության բազմաթիվ հնարավորություններից նախարարի պաշտոնակատարն առավել կարևորել է կրթությունը, քանի որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը առաջին հերթին գիտելիքին է վերաբերում, և մրցակցային լինելու համար անհրաժեշտ է անվերջ կատարելագործել գիտելիքը: Չոբանյանը նշել է, որ բարձր է գնահատում ԱՄԷ-ում արդեն իսկ ձևավորված պլատֆորմները, որոնք ակտիվ գործունեություն են իրականացնում աքսելերացիոն, ստարտափերի, վենչուրային հիմնադրամների, արհեստական բանականության, ռոբոտաշինության նախագծերի իրականացման ոլորտներում և ակնկալում է ՀՀ ՏՏ ոլորտում գործող ընկերությունների հետ համագործակցության ընդլայնում և ԱՄԷ ներդրողների կողմից ՀՀ-ն ազգային վենչուրային հիմնադրամում ներգրավելու հնարավորություն:

Նախարարի պաշտոնակատարը հրավիրել ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին այցելել Երևանի ինժեներական քաղաք և ծանոթանալ քաղաքի էկոմահամարգի հետ:
Ահլամ Ալ Սալամիին շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի համար, ինչպես նաև փոխնախարարին՝ դեսպանատան կողմից կազմակերպած էքսպոյի միջոցառմանը մասնակցելու համար և նշել, որ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացման մեծ հեռանկարներ կան: Վերջին տարիներին նկատելի են բազմաթիվ փոխայցելություններ բարձր մակարդակով պատվիրակությունների տեսքով: ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը նշել է, որ ԱՄԷ-ն կարևորում է ՀՀ հետ համագործակցության խորացումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում և, որ ինքը փոխանցելու է նախարարության կողմից ներկայացված առաջարկները ԱՄԷ պատկան մարմիններին և հետևել ընթացքին՝ երկու երկրների միջև առավել արդյունավետ համագործակցություն զարգացնելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են մի քանի այլ հարցերի, մասնավորապես ԲՏԱ նախկին նախարարի ԱՄԷ իրականացրած այցերի և ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնցից շատերը առայժմ չեն իրականացվել մեր երկրում տեղի ունեցած ցավալի զարգացումների հետ կապված: Մասնավորապես անդրադարձ է կատարվել  «Թավազուն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ԱՄԷ արհեստական բանականության նախարար Օմար ալ Օլամայի առաջարկությանը՝ երկկողմ համագործակցության շրջանակները ներկայացնող փոխըմբռնման հուշագրի կամ համաձայնագրի կնքելուն, որը ներառելու է կիբերանվտանգության, տվյալների կենտրոնների և ISO ստանդարտների մշակման, CERT թիմերի զարգացման, էլեկտրոնային կառավարության, ինժեներական ու տեխնոլոգիական կենտրոնների բացման ու փորձի փոխանակման կետեր:

Հաշվի առնելով, որ «Dubai Future Accelerator»-ը միտված է հեշտացնելու ձեռնարկատերերի, մասնավոր ոլորտի կազմակերպությունների և պետական մարմինների միջև գործընկերությունը՝ Չոբանյանն առաջարկել է քննարկել «Հայկական վիրտուալ կամուրջ ծրագրի շրջանակներում ՀՀ-ից ոլորտային մասնագետների աքսելերացիայի կազմակերպման հնարավորությունը «Dubai Future Accelerator»-ում:

Հանդիպման ավարտին Հայկ Չոբանյանը հրավիրել է Ահլամ Ալ Սալամիին մասնակցելու հոկտեմբերին կայանալիք տեխնոլոգիական շաբաթի միջոցառումներին, ինչպես նաև 2022թ․֊ի մարտին նախատեսված «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին: