Ադրբեջանական SOCAR-ը 2020թ․-ին աննախադեպ՝ 1․02 մլրդ դոլարի վնաս է կրել

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Ադրբեջանի պետական նավթային նավթային SOCAR ընկերությունը 2020 թվականին կրել է 1․7 մլրդ մանաթի (շուրջ 1.02 մլրդ դոլար) մաքուր  վնաս։ Այս մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, որը ներկայացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ փաստաթղթի՝ 2020թ․-ին ընկերության եկամուտները կազմել են 49 մլրդ 607 մլն մանաթ, մաքուր վնասը՝ 1 մլրդ 734 մլն մանաթ։ 2020թ․-ին, 2019 թվականի համեմատ, SOCAR-ի եկամուտները կրճատվել են 40․8 տոկոսվ։

2020 թվականին ընկերության ընդհանուր ակտիվները գնահատվել են 64․2 մլրդ մանաթ, ընթացիկ ակտիվները՝ 18․3 մլրդ, երկարաժամկետ ակտիվները՝ 45․9 մլրդ մանաթ։ SOCAR-ի ընդհանուր կապիտալը հաշվետու տարում կազմել է 21․9 մլրդ մանաթ, կանխիկ միջոցները՝ 6․2 մլրդ։

Փաստաղթղթում նշվում է, որ 2020 թվականին, որը համաշխարհային նավթային պատմության մեջ կհիշվի որպես ամենաանհանգիստ շրջանը, ընկերությունը կարողացել է կրճատել հնարավոր մաքուր վնասները։ Նշվում է նաև, որ հաշվետու տարում ընկերության շրջանառությունը կազմել է 49․6 մլրդ մանաթ։ Շրջանառության նվազման վրա ազդել են համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների կտրուկ անկումը, ինչպես նաև նավթային ու նավթաքիմիական ապրանքների եկամուտների մարժայի նվազումը։

Նշվում է նաև, որ ընկերությունը համավարակի հետևանքներին բախվել է իր գործունեության այլ ոլորտներում ու այլ երկրներում, այդ թվում՝ թուրքական շուկայում, ինչպես նաև վնասներ է կրել տարադրամի փոխարժեքի տարբերության պատճառով։ Այս կորուստների թիվը գերազանցել է դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել այլ ոլորտներում, ինչը հանգեցրել է վերջնարդյունքում կորուստների։

Էմմա Չոբանյան