Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի չորրորդ նախագահ. դեմ քվեարկեցին 10 պատգամավոր

Լուրեր

24.06.2026 | 10:07
Նավթի գները նվազել են
24.06.2026 | 09:52
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
24.06.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.06.2026 | 09:32
Երևանի «Սպանդարյան» գերեզմանատան մոտ քաղաքացին ընկել է ձորակը և արգելափակվել քարերի արանքում
24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
Բոլորը

Նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի չորրորդ նախագահ: Քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից Արմեն Սարգսյանի օգտին կողմ է քվեարկել 90, դեմ՝ 10 պատգամավոր, 1 քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:

«Հայաստանի Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնելու է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը հերթական ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը։ Հետևաբար Ազգային ժողովի հատուկ նիստը կգումարվի ապրիլի 9-ին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ինչին հաջորդեցին պատգամավորների ծափահարությունները:

ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկելու մասին հայտարարել էր նաև «Ծառուկյան» խմբակցությունը, սակայն ինչպես պարզ դարձավ քվեարկության արդյունքներից, բացի «Ելք» խմբակցությունից, այլ խմբակցության պատգամավորներ ևս դեմ են քվեարկել: Նկատենք նաև, որ «Ելք»-ից երկու պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը, բացակա էին, ուստի ստացվում է, որ 10 դեմ ձայներից 3-ը այլ խմբակցությունից էին: 

 

Մանրամասներն՝ ավելի ուշ:

Շողիկ Գալստյան