Բաթումիում հաշմանդամություն ունեցող անձանց համար լողափ է բացվել
Քաղաքականություն
05.07.2021 | 23:01Բաթումիում բացվում է ևս մեկ լողափ ՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին: Այն գտնվում է Գրիբոյեդով փողոցից ելքին ուղղահայաց: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ Բաթումի բուլվարի ղեկավարության, լողափում կա ցնցուղ, հանդերձարան, ինչպես նաև հարմարեցված արահետ, որի երկայնքով հնարավոր է հատուկ անվասայլակներով իջնել ծով: Լողափում այդպիսի չորս սայլակ կա: Բացի այդ, հաշմանդամություն ունեցողներին օգնելու համար այստեղ կան աշխատակիցներ։
Լողալու հատուկ շարժական սարքավորումների օգտագործումն անվճար է:
Սա Բաթումիում հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված երկրորդ լողափն է: Մեկ այլ նման լողափ գտնվում է բուլվարի սկզբնամասում` «Հին նավ» ռեստորանի դիմացի տարածքում: