Թուրքիան իրեն օտարված է զգում եվրատլանտյան համայնքի կողմից․ Անկարան դժվարին ընտրության առաջ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո

Լուրեր

16.02.2026 | 12:43
Ինչպես կընտրվի բանկը կանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:34
Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Դատախազություն
16.02.2026 | 12:34
Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը
16.02.2026 | 12:27
Ռուս գործընկերների հետ քննարկում ենք. ՔՊ-ականը` երկաթուղին ռուսական կառավարումից հետ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:24
Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել միջազգային մրցաշարում
16.02.2026 | 12:19
Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել
16.02.2026 | 12:10
Փետրվարից առավելագույնը 10 հազար դրամ հետվճար կհաշվարկվի թոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:03
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 12:01
Փաշինյանը կգլխավորի ՔՊ ցուցակը // Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 11:50
Գարեգին Բ-ին առաջադրված մեղադրանքը կապված է եպիսկոպոսաց առաջիկա ժողովի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:41
Հայկական ընկերությունները ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:33
Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին
16.02.2026 | 11:31
Հոկեյի Հայաստանի հավաքականը կխաղա Չեխիայի թիմի դեմ
16.02.2026 | 11:24
Պապիկյանը նախընտրական շրջանում հակառակորդի համար ամեն ինչ ցուցադրում է. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:17
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Բոլորը

Թուրքիան դժվարին ընտրության առաջ է կանգնած անցյալ ամիս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո՝ դաշինքի հետ խնդրահարույց հարաբերությունների և տարածաշրջանային կապերի պատճառով։ Այս մասին ասել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Յաշար Յաքըշը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

«Թուրքիան իրեն օտարված է զգում եվրատլանտյան համայնքի կողմից, բայց այն գտնվում է նոր Մերձավոր Արևելքի ստեղծման առաջնագծում։ Բնականաբար, կա գայթակղություն՝ այս գործընթացում իր դերը խաղալու»,- ասել է Յաքըշը։

Թուրքիայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ վատթարացել են վերջին 5 տարիների ընթացքում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հունիսի 14-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ՝ քննարկելու հարաբերություններում առկա լարվածությունը։ Էրդողանը Բայդենի հետ հանդիպումը բնութագրեց «շատ օգտակար ու անկեղծ»՝ նշելով, որ զգում է՝ իր ամերիացի գործընկերը Թուրքիայի հետ «արդյունավետ գործընկերություն» է ցանկանում։

Յաքըշը նաև ասել է, որ Թուրքիան կարող է Ռուսաստանի հետ հայտնվել հակառակ դիրքերում, եթե լարվածությունը Սև ծովում աճի ուկրաինական և Ղրիմի ճգնաժամերի պատճառով։ Բացի այդ, ըստ նրա՝ Հարավային Կովկասում ևս դեռ իրավիճակը կայուն չէ․ Թուրքիան ցանկանում է ավելի ակտիվ մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց «Ռուսաստանը նախընտրում է մնալ բացառիկ խաղացող»։

Թուրք նախկին պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան ավելի է ներքաշվելու  Աֆղանստանի ճգնաժամում, եթե համաձայնի պահպանել Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը։ Սրա հետ մեկտեղ, նրա կարծիքով՝ Անկարան չի կարողանալու դուրս գալ Սիրիայի, Լիբիայի, Իրաքի հակամարտություններից։

«Անկարան այս խառնաշփոթում կարո՞ղ է իր դերը խաղալ։ Դա ավելի հեշտ կլիներ, եթե Թուրքիան լիներ 15 տարի առաջվանը, հիմա ավելի դժվար է»,- նշել է Յաշար Յաքըշը։

Էմմա Չոբանյան