Արձանագրվել է մարմնական վնասվածքի 6, խարդախության՝ 3 դեպք. Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն. տեղեկանում ենք Արցախի ոստիկանությունից:

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարների մասին դեպքերը:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է մարմնական վնասվածքի՝ 6, խարդախության՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 1, համակարգչային հանցագործության՝ 1, թմրանյութի հայտնաբերման՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ՝ 1, դիակի հայտնաբերման՝ 1, զենք-զինամթերքի կամավոր հանձնման՝ 2 դեպք: Մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը օրենքով սահմանված կարգով ընթացքավորել են գրանցված դեպքերը։

Ընդհանուր առմամբ՝ կատարված հանցագործությունների, դեպքերի և պատահարների վերաբերյալ hերթապահ մասում գրանցվել է 40 հաղորդում:

Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 25 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 18-ը՝ նյութական վնասով, 7-ը՝ մարմնական: ՃՏՊ դեպքերից բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի: