Հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է ևս 7 աճյուն. ԱԻՊԾ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 725 զանգ:

Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են հրդեհի դեպքերը: Գրանցված 34 կանչից 3-ը բռնկվել է աղբանոցներում, մյուս 31-ը՝ չոր խոտածածկ տարածքներում, այգիներում և ցանքատարածքների հարևանությամբ գտնվող չմշակված տարածքներում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, ժամանակին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ: Նշենք, որ հանրապետության տարածքում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: Շրջանային ԱԻ բաժինների հրշեջները շուրջօրյա հերթափոխով ուժեղացված ծառայություն են իրականացնում նախատեսված հենակետերում:

Ճանապարհատրանսպորտային պատահարի մասին յոթօրյա ժամանակահատվածում գրանցվել է 4 կանչ: Տուժել է 6 քաղաքացի: Փրկարարները և «Շտապ օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ բժիշկները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություններ:

Շաբաթվա ընթացքում շարունակվել են զենք-զինամթերքի, չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները: Ծառայության սակրավորները գործընկեր կազմակերպությունների հետ մեկտեղ, անցած շաբաթ վնասազերծել են կասետային 57 ռումբ, ականանետի 3 ական, փոքր և խոշոր տրամաչափի 180 զինամթերք, ձեռքի 2 նռնակ, ավիացիոն 2 և գնդիկաբեկորային 4 ռումբ:

Փրկարարները շաբաթվա ընթացքում տեխնիկական բնույթի օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու. Այդ թվում՝ ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների: Դռան և վերելակի բացման վերաբերյալ գրանցվել է 13 կանչ:
Նախորդ շաբաթվա համեմատ նվազել է օձի հայտնաբերման դեպքերը: Գրանցված 2 կանչի դեպքում էլ սողունները հայտնվել են տնամերձ հողամասերում: Փրկարարները հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածքներ:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը նշված ժամանակահատվածում իրականացրել են 4 ելք: Արցախի օկուպացված տարածքներից հայտնաբերվել է ևս 7 աճյուն: Ընդհանուր առմամբ, զինադադարից հետո փրկարարները տարհանել են 1595 աճյուն: