ՀԲ-ի LEIDP ծրագրով Գորիսում կառուցվում է հեծանվային արահետ, բարեկարգվում է Գետափնյա թաղամասը
Տնտեսություն
05.07.2021 | 15:34Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» (LEIDP) ծրագրով շարունակվում են Գորիսի Գետափնյա թաղամասի բարեկարգման աշխատանքները. տեղեկացնում է ՀԲ-ի ֆեյսբուքյան էջը:
«Վերակառուցվում են Վարարակն գետի հարակից մայթերը, փոխվում է արտաքին լուսավորության համակարգը, կառուցվում է հեծանվային արահետ։ Նույն ծրագրով արդեն իսկ վերականգնվել է Գորիսի պատմական միջուկի արտաքին տեսքը»,- ասված է հաղորդագրությունում: